ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Քեյլի Մակենանին հաստատել է սպասվող հանդիսավոր միջոցառման մասին տեղեկությունը՝ նվիրված Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հաշտության պայմանագրի ստորագրմանը:
Մակենանին նշել է, որ ստորագրումը տեղի կունենա Վաշինգտոնում, սեպտեմբերի 15-ին:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Իսրայելի և ԱՄԷ-ի պատվիրակությանը` հարաբերությունների լիակատար կարգավորման մասին համաձայնագիրը վավերացնելու համար, որը ստացել է «Աբրահամյան համաձայնագրեր» անվանումը:
Ավելի վաղ Իսրայելն ու ԱՄԷ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ պայմանավորվել էին հարաբերությունների լիակատար կարգավորման և թռիչքների վերաբացման շուրջ: Ավելի ուշ, իսրայելական պատվիրակությունն իր առաջին պաշտոնական այցը կատարեց Էմիրություններ: