Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Ամուլսարը՝ Ջերմուկը որպես առողջարանային քաղաք լինել չլինելու հարցն է. Շիրակ Բունիաթյան

Նախ սկսենք նրանից, որ ցանկացած գիտակից մարդ պետք է իր չափով բնապահպան լինի։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը:

«Թե բա բնապահպան ակտիվիստները փակել են ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերը ։

Նախ սկսենք նրանից, որ ցանկացած գիտակից մարդ պետք է իր չափով բնապահպան լինի։

Անտրամաբանական է երբ քեզ պահող ու սնող բնությունը պահպանելը պիտի այլ կերպ ընկալվի:

Բայց էստեղ կա այլ խնդիր։

Ախր ցավոք էս արագ զարգացող աշխատում ամենուր կա բնապահպանական խնդիրներ և ցանկացած գիտական նոր ձեռքբերում հենված է բնության և ռեսուրսների օգտագործման վրա։

Եվ հիմա միտումնավոր ԱՄՈՒԼՍԱՐԸ ներկայացվում է գոյություն ունեցող այդ խնդիրներից մեկը, որոնց թվում է թե մարդկությունը ստիպված հարմարվել է։

Բայց պիտի հակադարձենք ու լռեցնենք ձեզ, մեր փաստերով ու հիմնավորումներով։

Նախ սկսենք նրանից, որ ԱՄՈՒԼՍԱՐԸ ուղղակի բնապահպանական խնդիր չի և ամենևին էլ պետք չի ոչխար ձևանալով խնդիրը տեսել միայն այդ տիրույթում ։

Ամուլսարը Ջերմուկը որպես առողջարանային քաղաք լինել չլինելու հարցն է։

Աշխարհում չկա մի առողջարանային գոտի, որի հարևանությամբ գործում է մետաղական բաց հանք և վերամշակվում ցիանիդով։

Ամուլսարը Հայաստանի մաքուր ջրերի սիրտն է։

Ամուլսարի ստորոտով են հոսում Հայաստանը գրեթե ծայրից ծայր անցնող Արփա և Որոտան գետերը։

Ամուլսարը Ջերմուկ համայնքի բնակիչների խախտված իրավունքների հարցն է։

Հասկանալով, որ Ջերմուկ քաղաքի բնակիչները իրենց բնակավայրում ունեն հստակ ամրագրված տնտեսական ճյուղ, ( հանքաջրաբուժություն և զբոսաշրջություն) և այն շուրջ 70 տարի զարգացնելով չեն պատրաստվում զիջել իրենց տնտեսական անկախությունը , միտումնավոր դուրս են մնացել հանրային լսումներից։ Այդպիսով հաշվի չի առնվել ջերմուկցու կարծիքն ու իրավունքը։

Ջերմուկ համայնը դրանից հետո հանրաքվեով վերահաստատեց, որ չի պատրաստվում զիջել իր տնտեսական ուղին և հարմարվել պարտադրվող հանքարդյունաբերությանը։

Ամուլսարը Սևանի խնդիրն է։

Ամուլսարի հենց միջով է անցնում Որոտան – Արփա թունելը և հասնում ԱՄՈՒԼՍԱՐԻ ստորոտին գտնվող Կեչուտի ջրամբար, որտեղից էլ զուլալ ջրերը Արփա – Սևան թունելի միջոցով սնուցում են Սևանը։

Ամուլսարում մետաղական բաց հանքի շահագործումը բնապահպանական առումով աղետալի հետևանքներ է ունենալու ։

Դա է վկայում բազմաթիվ գիտնականների եզրահանգումը, ինչպես նաև կառավարության կողմից ընտրված, ՀՀ պետբյուջեից վարձատրված և վարչապետ Փաշինյանի կողմից երաշխավորված ԷԼԱՐԴ ընկերության փորձագետների փորձաքննության արդյունքները և ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ ռիսկերը միտումնավոր թաքցնելու կասկածանքով հարուցված քրեական գործը ։

Գրոմովյան հետազոտությունների մասին էլ չմոռանանք:

Ամուլսարի առաջացրած խնդիրը մեքենայի արտանետումների հետ համեմատելը խոսում է իրավիճակին չտիրապետելու մասին, որը աղետաբեր է լինելու բոլորիս համար։

Ամուլսարը սար է մնալու և վերջ»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1257624231254135&id=100010197097701

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում