Saturday, 20 04 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Չեմ կարծում, որ Սաակաշվիլին դիմի այդ քայլին, ըստ Վրաստանի օրենքների՝ նրան կբանտարկեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու  խորհրդական, հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Վան Բայբուրդը (Վրաստան, Թբիլիսի):

– Պարոն Բայբուրդ, Վրաստանում ուշագրավ ներքաղաքական պրոցեսներ են զարգանում։ Նախկին նախագահ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է ընդդիմության հաղթանակի դեպքում երկու տարով ստանձնել վարչապետի պաշտոնը։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

– Սաակաշվիլու հայտարարություններին Թբիլիսին հանգիստ է  վերաբերվում։ Չեմ կարծում՝ շատ մեծ փոփոխություններ լինեն, բայց իր կողմնակիցների համար սա մի փոքր «դոպինգի» նման է։ Իհարկե, կլինի որոշակի ազդեցություն, բայց ոչ այնպիսին, որ իր կուսակցությունը մեծ հաջողության հասնի։ Հոկտեմբերի 31-ից հետո բոլորը կտեսնեն, որ այդ կուսակցությունը երևի կունենա, ինչպես իրենք են ասում,  իրենց  երկաթե 15-20 տոկոսը։

– Իսկ ինչպե՞ս են Վրաստանում վերաբերվում իր վերադարձի հնարավորությանը։

– Ինչպե՞ս պետք է վերաբերվեն։ Քանի որ ինքը դատապարտված է, ըստ Վրաստանի օրենքների` նրան պետք է բանտարկեն։ Բայց այդ դեպքում էլ մեծ իրարանցում կառաջանա։ Ես չեմ կարծում, որ ինքն այդ քայլին դիմի։

– Վրաստանի վարչապետ Գախարիան հայտարարել է, որ  նրա վերադարձն ապակայունացում չի առաջացնի,  բանտարկելու մասին որևէ  խոսք չկա, հնարավո՞ր է՝ չբանտարկեն։

– Գիտեք ինչ՝ համաշխարհային  քաղաքականության  մեջ ոչ մի երկրում չի եղել այնպես, որ դատապարտված մարդը գա, բանտ չնստի  ու հաջողության հասնի։ Ես չեմ կարծում, որ Վրաստանը դառնա առաջին երկիրը, անհնար է պատկերացնել, որ դա լինի։ Սա ավելի շուտ PR-ի հարց է, ինչպես նշեցի՝ իր կողմնակիցների համար «դոպինգի» նման մի բան։ 2012 թվականից մինչ այսօր իր կուսակցությունը ամեն մի խորհրդարանական, տեղական, նախագահական ընտրություններում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, եթե այս ընտրություններում տվյալները փոխվեն՝ նոր կարող ենք քննարկել։ Արդյոք կուսակցությունը կգնա՞ մարման, թե՞ կվաստակի իր 20 տոկոսը՝ պարզ կդառնա առաջիկայում։ 2020 թվականի այս ընտրությունները  վերջ կտան բոլոր խոսակցություններին, կպարզենք՝ ունի՞ այդ կուսակցությունը ապագա, թե՞ ոչ։ Ասեմ, որ այն հաջողությունները, որոնք ունի «Վրացական երազանք» կուսակցությունը, խոսում են այն մասին, որ ժողովուրդը հավատում է այդ կուսակցությանը։ Շատ բան է արված։ Ես համարում եմ, որ «Վրացական երազանքի» հետ հավասար այսօր ոչ մի կուսակցություն չի մրցում։ Ես նորից եմ կրկնում՝ ժողովրդավարության մակարդակը «Վրացական երազանքը» հասցրեց ռեկորդային ցուցանիշների։ Չեն բանտարկվում ընդդիմության ներկայացուցիչներ, չկան ճնշումներ բիզնեսի նկատմամբ։ Սաակաշվիլու կուսակցության պարտության պատճառը երևի հենց դա էր՝ բանտերում դաժանությունները, բիզնեսի վրա ճնշումը։ Այսօր սյդ  խոչընդոտները վերացվեցին։

– Բայց կան նաև հասարակ քաղաքացիներ, որոնք ուզում են նրա վերադարձը։

– Կան նաև Գամսախուրդիայի կողմնակիցներ, Շևարդնաձեի,  իհարկե կան նաև Սաակաշվիլու կողմնակիցներ։ Եթե չլինեին այն դաժանությունները, որի պատճառով Սաակաշվիլու կուսակցությունը պարտվեց, ապա այսօր երևի ավելի շատ կլինեին իր կողմնակիցները։ Իհարկե, նրա օրոք շատ բան արվեց՝ ոստիկանության, ուժայինների, արդարադատության ոլորտում։ Բայց այդ լավ գործերի հետ միասին, հենց ինքն իր վերջին ելույթում խոստովանեց, որ արել է շատ սխալներ, որոնց համար և պատժվել է։ Իսկ քաղաքականությունն ընդհանրապես շատ է նման հրթիռի, որը բաց է թողնվում տիեզերք։ Ամեն մի կուսակցություն, գալով իշխանության, գործունեության տարբեր աստիճաններ ունի, ինչպես հրթիռը։ Ամեն մեկն էլ մի լավ բան անում է. եթե մենք դատենք այն գործերը, որ արել են վերջին իշխող  կուսակցությունները, ապա այդ հրթիռները բավականին բարձր մակարդակի վրա են բարձրացվել։ Իհարկե, չենք կարող ասել Սաակաշվիլու օրոք ոչինչ չի արվել, իսկ այսօրվա իշխող ուժը՝ Բիձինա Իվանիշվիլու կուսակցությունը, բոլոր ոլորտներում այդ հրթիռը շատ բարձր մակարդակի վրա է բարձրացրել, համենայնդեպս ավելի բարձր, քան նախկին կուսակցությունները։ Ժողովուրդը դա զգում է իր մաշկի վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում