Friday, 29 03 2024
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Սամվել Բաբայանը ներքին խաղեր չի տալու Արցախում

Մենք ռեգիոնալ այն վիճակում չենք, որ ներսում ինչ-որ խաղեր տանք՝ Արցախի ԱԺ հետ հանդիպմանն ասել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը՝ նշելով, որ ԱԽ-ն Արցախում առանձին իշխանություն չէ, այլ ենթակա է նախագահին և կատարում է նախագահի կարգադրությունները:

Հայաստանյան մամուլում եղել էր տեղեկություն, որ Արցախում Սամվել Բաբայանն ուզում է ընդլայնել իր ազդեցությունը՝ նախագահ Արայիկ Հարությունյանին շրջանցելով, ինչը դուր չի եկել Հայաստանի իշխանությանը, ու Երևանը փորձում է միջամտել ու կանխել այդ իրավիճակը: Սամվել Բաբայանի անդրադարձը Արցախի խորհրդարանում փաստացի անդրադարձ է մամուլի այդ հրապարակումներին:

Այն, որ քաղաքականությունը մշտական պայքար է ազդեցության և շահերի համար՝ ներքին թե արտաքին, պարզ, այբբենական ճշմարտություն է, և որևէ իշխանություն չի կարող լինել դրանից զերծ: Ավելին, այդ պայքարն է մեծ հաշվով նաև խթանում զարգացում: Այստեղ առանցքայինը դառնում է այն, թե ինչ տրամաբանության, խաղի կանոնների և օրինականության ու իրավականության ինչպիսի հստակ գերակայության պայմաններում է ընթանում այդ ներքին պայքարը ընդհուպ իշխանության մաս կազմող քաղաքական սուբյեկտների միջև: Եթե այդ ամենը չկա, եթե այդ պայքարը շրջանցում է դե յուրե իրականությունը և անցնում օրինական և իրավական տրամաբանության շրջանակը, ապա դա արդեն բերում է հակառակին՝ քայքայման պրոցեսին: Իսկ այդպիսի գործընթացի հանդեպ զգայուն է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և ընդհանրապես ցանկացած երկիր: Դրանից հնարավոր է պաշտպանվել ավտորիտարիզմով, թեև, որպես կանոն, դա խաբուսիկ պաշտպանություն է:

Այդօրինակ՝ ընդհուպ ներիշխանական երևույթներից հուսալի պաշտպանությունը օրինականության և իրավականության, հանրային հաշվետվողականությամբ կառավարման առավելագույնս բարձր մակարդակն է: Դա չի երաշխավորում ներքին ազդեցության պայքարի բացառում, բայց թերևս երաշխավորում է այդ գործընթացների հանդեպ հանրային գերակայության առավելագույն մակարդակ, ըստ այդմ՝ դրանց քայքայիչ ռիսկի նվազագույն մակարդակ: Իհարկե, այդ ամենը չի չեղարկում պարզապես անձնական գիտակցության և հատկանիշների հանգամանքը, երբ տվյալ պարագայում Արցախի ու Հայաստանի միասնական անվտանգության խնդիրը գիտակցող որևէ մարդ չի գնա որևէ «խաղեր տալու», ընդ որում՝ ոչ միայն խոսքով, այլև գործով բացառելով այդպիսի խաղերը:

Բայց, դարձյալ, իրավիճակը չպետք է թողնել անձի հատկանիշների կամ գիտակցության հույսին և պետք է անընդհատ բարելավել օրենսդրական և ինստիտուցիոնալ կառավարման երաշխիքների արդյունավետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում