Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Հրանտ Գրիգորյանի պես տականքը պետք է հասկանա, որ ինքն անպատժելի չէ, թեկուզ 25 տարի անց, բայց իր հետևից գալու են»

«Շատ ուրախ եմ, որ հորս սպանության գործով նոր քննություն է սկսվելու։ Ես փորձում եմ հասնել արդարության։ Ես հասնելու եմ նրան, որ Հրանտ Գրիգորյանի պես տականքը հասկանա, որ ինքն անպատժելի չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տարիներ առաջ Արմավիրի մարզում սպանված Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը, 2020թ. մարտի 5-ին կայացրած որոշմամբ, ամբողջությամբ բավարարել էր ՀՀ զինվորական դատախազի կողմից ներկայացված բողոքը՝ 26 տարի առաջ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում կատարված Մհեր Պողոսյանի սպանության գործով Աշտարակի շրջանային ժողովրդական դատարանի կողմից կայացված դատավճիռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ:

ՀՀ Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ 2020թ. մայիսի 17-ին վճռաբեկ բողոք էր ներկայացրել Հրանտ Գրիգորյանի փաստաբանը՝ խնդրելով բեկանել ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը: ՀՀ Վճռաբեկ դատարանը, սակայն, օրերս որոշում է կայացրել Հրանտ Գրիգորյանի փաստաբանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու և Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան քննության ուղարկելու մասին, ինչը նշանակում է, որ Մհեր Պողոսյանի սպանության գործով նոր երևան եկած հանգամանքների լույսի ներքո կիրականացվի նոր դատական քննություն:

Էդուարդ Պողոսյանի խոսքերով, սակայն, շատ բան իրենից, իր պայքարից չի կախված։ Շատ բան կախված է այսօրվա համակարգից։ «Եթե իսկապես ինչ-որ բան փոխվել է դատական համակարգում հեղափոխությունից հետո, ապա Հրանտ Գրիգորյանը պետք է նստի։ Իսկ եթե բան չի փոխվել, ու Հրանտ Գրիգորյանի պես տականքները չեն նստելու բանտ, ուրեմն ես ու իմ նման շատ մարդիկ հիասթափվելու են։ Իսկ հիասթափությունը շատ վատ բան է»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ հասկանում է, որ այսօր շատ գործերով դժգոհություն կա դատական համակարգից, բայց պետք է մի քիչ համբերատար լինել, և հնարավոր կլինի հասնել արդարության։

Պողոսյանի խոսքերով՝ իր հոր գործով այս ընթացքը և արդարության վերականգնումը կարող է նախադեպային լինել։

Եթե կատարվածից 25 տարի անց արդարությունը վերականգնվի, և Հրանտ Գրիգորյանը պատասխանատվության ենթարկվի իր հոր սպանության համար, ապա այդ ալիքը շարունակական կլինի։ «Եթե իմ մոտ ստացվեց հասնել արդարության, մյուս անգամ դատավորը փող վերցնելուց կվախենա ու կմտածի այս գործի մասին ու կզգուշանա։ Սա շատ կարևոր է։ Այս գործը ու մի քանի նման նախադեպերը կարող են պատճառ հանդիսանալ, որ մյուս անգամ Հրանտ Գրիգորյանի պես տականքները կրակելուց առաջ մտածեն, որ եթե այդ պահին փող ու իշխանություն ունեն, ապա գուցե գա մի ժամանակ, որ ո՛չ փողը, ո՛չ իշխանությունը չլինի, ու ինքը հայտնվի դատարանի առաջ։ Գուցե այդ ժամանակ նա ու նրա նմանները չկրակեն, ատրճանակը դնեն գրպանն ու փորձեն խոսել»,- ասաց Պողոսյանը։

Էդուարդ Պողոսյանն ասաց, որ հետևողական է լինելու, որ գործը հասնի իր տրամաբանական ավարտին։ «Ես արնախում չեմ։ Ես ուղղակի ուզում եմ, որ Հրանտ Գրիգորյանը հասկանա, որ թեև դեպքից 25 տարի անցել է, բայց մեկ է գալու են իր հետևից։ Ու իմ համար բացարձակ կապ չունի՝ նրան 3 տարի կտան, թե 10 տարի։ Ինձ համար, կրկնում եմ, կարևոր է, որ նա հասկանա, որ մեկ է՝ չի խուսափելու արդարադատությունից։ Իր հետևից գալու են»,- եզրափակեց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ 1994թ. դեկտեմբերի 19-ին՝ 1 օրվա ընթացքում քննելով Մհեր Պողոսյանի սպանության գործը, Աշտարակի շրջանային ժողովրդական դատարանը դատավճիռ էր կայացրել, որով Հրանտ Գրիգորյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով նախատեսված հանցագործություն կատարելու, այն է՝ զենքի, զինամթերքի, պայթուցիկ և այլ նյութերի ու առարկաների հետ վարվելու կանոնների խախտման համար և նրան դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման: Հեղափոխությունից հետո՝ 2018թ. հուլիսին, սպանվածի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, դիմում էր ներկայացրել ոստիկանություն, որ 1994թ. ապրիլի 16-ին իր հորը դիտավորյալ սպանել է Հրանտ Գրիգորյանը, սակայն դեպքի իրական հանգամանքները խեղաթյուրվել են: ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում սկսված նախաքննության ընթացքում իրականացված քննության ժամանակ ի հայտ էին բերվել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այնպիսի նոր հանգամանքներ, որոնք ինքնին ապացուցում են դատապարտյալի կատարած հանցանքի ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է: Այդ տվյալներն առերևույթ վկայում էին այն մասին, որ Հրանտ Գրիգորյանը 1994 թվականի ապրիլի 16-ին խուլիգանական դրդումներով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանել է Մհեր Պողոսյանին, սակայն նա դատապարտվել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, իսկ նշված հանգամանքը թաքցնելու նպատակով ՀՀ պաշտպանության փոխնախարարի ստորագրությամբ տրվել է գրություն՝ իբր Մհեր Պողոսյանը զոհվել է մարտական գործողությունների ժամանակ, և նրա անվամբ ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում կազմվել է անձնական գործ, ապա՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Մհեր Պողոսյանին հետմահու շնորհվել է արիության մեդալ:

Վերաբացված գործով Էդուարդ Պողոսյանի շահերը ներկայացնում է փաստաբան Զարուհի Մեջլումյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում