Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀՀԿ-ական նախկին պատգամավորի գործով նոր դատաքննություն կլինի. Վճռաբեկը կարևոր որոշում է կայացրել

26 տարի առաջ՝ 1994 թվականի ապրիլի 16-ին, Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում սպանվել էր Էջմիածնի 36-ամյա բնակիչ, գործարար Մհեր Պողոսյանը:

Այդ սպանության համար ժամանակին մեղադրվել է Մանվել Գրիգորյանի  եղբորորդի, հետագայում՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը:

Արարքը այն ժամանակ որակվել է որպես զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում կատարված անզգույշ սպանություն:

1994 թվականի դեկտեմբերի 19-ին 1 օրվա մեջ քննելով Մհեր Պողոսյանի սպանության գործը՝ Աշտարակի շրջանային ժողդատարանը դատավճիռ է կայացրել, որով Հրանտ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել զենքի հետ վարվելու կանոնների խախտման  համար:

Հրանտ Գրիգորյանը դատապարտվել է 1 տարի 3 ամիս ազատազրկման: Ամբողջ պատժաժամկետը նա չի կրել, ազատ է արձակվել մի քանի ամիս անց:

2018 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել է սպանված Մհեր Պողոսյանի որդու՝ Էդուարդ Պողոսյանի դիմումն այն մասին, որ 1994թ. ապրիլի 16-ին իր հորը դիտավորյալ սպանել է Հրանտ Գրիգորյանը, սակայն դեպքի իրական հանգամանանքները խեղաթյուրվել են:

Էդուարդ Պողոսյանը հոր սպանության գործի վերաբացում է պահանջել:  Նա տեղեկացրել է նոր ի հայտ եկած հանգամանքի՝ ընտանեկան արխիվում հայտնաբերված կարևոր փաստաթղթի մասին…

Ելնելով նախաքննության արդյունքներից՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում 2018 թվականի դեկտեմբերի 10-ին որոշում է կայացվել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին:

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում սկսված նախաքննության ընթացքում իրականացված  քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների, դրանց նկատմամբ իրականացված դատախազական հսկողության արդյունքում, ըստ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի, ի հայտ են բերվել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած նոր հանգամանքներ, որոնք ապացուցում են դատապարտյալի կատարած հանցանքի ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է:

Ստացված տվյալներն առերևույթ վկայում են, որ Հրանտ Գրիգորյանը 1994 թվականի ապրիլի 16-ին խուլիգանական դրդումներով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, այսինքն՝ ծանրացուցիչ հանգամանքներում, սպանել է Մհեր Պողոսյանին, սակայն դատապարտվել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար:

Ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանությունը առանձնապես ծանր հանցագործություն է, որը ժամանակին պատժվում էր ընդհուպ՝ մահապատժով, իսկ հետագայում՝ ընդհուպ՝ ցմահ ազատազրկումով…

Կատարված սպանությունը թաքցնելու նպատակով ՀՀ պաշտպանության փոխնախարարի ստորագրությամբ տրվել է գրություն, իբր Մհեր  Պողոսյանը զոհվել է մարտական գործողությունների ժամանակ և նրա անվամբ ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում կազմվել է անձնական գործ, ապա ՀՀ  այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Մհեր Պողոսյանին հետմահու շնորհվել է արիության մեդալ…

Այսպիսով՝ մարդու սպանությունը կարծես թե կոծկվել է բոլոր միջոցներով՝ դատական ակտով, պետական պարգևով, կեղծ իրականության ամրագրումով ու փաստաթղթավորումով…

Սակայն մոտ երեք տասնյակ տարի անց ճշմարտությունը նորից գլուխ է բարձրացրել, ու սկսվել են համապատասխան իրավական գործընթացները…

2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը այս գործով բերել է վերաքննիչ բողոք՝ խնդրելով վերանայել ու բեկանել Աշտարակի շրջանային ժող.դատարանի 1994 թվականի  դեկտեմբերի 19-ի վերոնշյալ դատավիճռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2020 թվականի մարտի 5-ին կայացրած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է ՀՀ զինվորական դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ 26 տարի առաջ Արմավիրի մարզում կատարված Մհեր Պողոսյանի սպանության գործով Աշտարակի շրջանային ժողդատարանի կողմից կայացված դատավիճռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ:

ՀՀ վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ 2020 թվականի մայիսի 17-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրանտ Գրիգորյանի փաստաբանը՝ խնդրելով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր գրառմամբ տեղեկացրել է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը օրերս որոշում է կայացրել Հրանտ Գրիգորյանի փաստաբանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու և սպանության գործը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան քննության ուղարկելու մասին:

Դա նշանակում է, որ Մհեր Պողոսյանի սպանության գործով նոր երևան եկած հանգամանքների լույսի ներքո կիրականացվի նոր դատական քննություն:

Սպանության զոհ դարձած Մհեր Պողոսյանի որդի Էդուարդը, որը, հարկ է ընդգծել, գործը վերաբացելու նախաձեռնողն է, հայտարարություններ է արել ոչ միայն նոր ի հայտ եկած հանգամանքի, այլ նաև Հրանտ Գրիգորյանի կողմից իրեն ահաբեկելու, գումար առաջարկելու մասին, որպեսզի ինքը լռի ու չշարունակի պայքարը:

Հրանտ Գրիգորյանն իր հերթին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պնդելով, թե Էդուարդ Պողոսյանի վերոհիշյալ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում:

Նշված հաղորդման շրջանակներում Հրանտ Գրիգորյանն ու նրա եղբայր Զարզանդը հարցաքննվել են ՀՀ քննչական կոմիտեում:

Սպանության զոհ դարձած Մհեր Պողոսյանի որդի Էդուարդ Պողոսյանը մտավախություն է հայտնել, թե իրեն խոսակցություններ են հասնում, որ Գրիգորյանները ապօրինի ճանապարհներով իրենց հարցը իրենց ուզածով են լուծելու:

Էդուարդ Պողոսյանը վճռական է  հոր սպանությունը լիարժեք բացահայտելու համար պայքարը շարունակելու հարցում՝ պնդելով, թե  չի տրվելու սադրանքներին, չի համաձայնելու այլևայլ առաջարկներին ու «գնալու է մինչև վերջ»:

Վճռաբեկ դատարանի կայացրած կարևոր որոշումը և գործը առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելը իրականության բացահայտման նոր հարթություն են տեղափոխում այն:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում