Սեպտեմբերի 8-ին` ժամը 16։23-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զարինջա գյուղին հարակից սարերում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհն ընդգրկում է մոտ 200 հա խոտածածկ տարածք