Ստամբուլի «Ակօս» թերթի ներքին պաշտոնավար Գևորգ Թուսուզյանը, մեկնաբանելով Թուրքիայի կառավարության՝ հայկական թերթերին աջակցություն տրամադրելու հետ կապված հարցը, տեղեկացրեց, որ այդ որոշումը վերաբերում է Թուրքիայում առկա բոլոր փոքրամասնությունների թերթերին:
«Հունական Apogevmatini թերթում ֆինանսական այնպիսի վատ վիճակ էր, որ վերջինս 15-20 օր առաջ որոշում ընդունեց փակվել: Դա ոտքի հանեց բոլորին ու որոշվեց քննարկել ստեղծված վիճակը»,- տեղեկացրեց Գ.Թուսուզյանը՝ նշելով, որ դեռ վաղ է խոսել ֆինանսական օժանդակության մասին, քանի որ խոսքն ընդամենը թերթերում «գովազդային ծանուցման մասին է»: