Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ժողովուրդը գուցե մեզ չների, բայց նախկիններին պատժելու է. Հովհաննես Իգիթյան

ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի այսօրվա վիրտուալ նիստում քննարկվեցին նաև Հայաստանին ուղղակիորեն և անուղղակիորեն առնչվող հարցեր, անդրադարձ կատարվեց նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների հուլիսյան սրացումներին, մեղադրանքներ հնչեցին Թուրքիայի հասցեին՝ վերջին շրջանի իրադարձություններում բացասական դերակատարման համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը: Նա նաև հավելեց, որ հայկական պատվիրակությունը կարողանում է ներկայացնել եղելությունը: Պատգամավորի խոսքով՝ բոլոր լուրջ դիվանագետները, զեկուցողները գիտեն, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից օկուպացված տարածք չէ, այլ Լեռնային Ղարաբաղն ինքորոշվել է մինչև ՀՀ-ի անկախացումը՝ 1988թ.:

Անդրադառնալով մեկամսյա դադարից հետո վերսկսված Մարտի 1-ի գործով  դատավարությանը, Հովհաննես Իգիթյանը նշեց, որ Ռ. Քոչարյանի շրջապատի հնարքները և խորամանկություններն արդեն հայտնի են: «Պարզ երևում է այն կեղծիքը, ինչով ապրում են այդ մարդիկ՝ սկսած կեղծ տեղեկանքներից… Հանկարծ պարզվում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը եղել է ՌԴ քաղաքացի, արդյո՞ք այդ մասին Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը, ԱԱԾ-ն, պատգամավորները չգիտեին: Պարզվում է, որ վաղուց Ռուբեն Հայրապետյանն էլ է եղել ՌԴ քաղաքացի և խախտելով ՀՀ օրենքը՝ խորամանկությամբ ընտրվել է ԱԺ պատգամավոր: Չենք խոսում սեփականաշնորհումների մասին. այս մարդիկ սեփականաշնորհել են այնպիսի տարածքներ, որոնք արգելված է սեփականաշնորհել… Էլ չխոսենք ընտրակեղծիքների և ընտրակաշառքի մասին: Եվ այսօր նախկին այս համակարգը խոսում է ժողովրդավարությունից և իշխանությանը ժողովրդական ալիք բարձրացնելու սպառնալիք է տալիս… Ժողովուրդը գուցե մեզ չների, բայց նախիններին պատժելու է»,- նշեց Հովհաննես Իգիթյանը:

Արդարադատության նախարարն այսօր հայտարարել է, որ Մարտի 1-ի գործով արդարադատությունը ձգձգելու միտում կա: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ մեր զրուցակիցը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի  շրջապատը և փաստաբանները փորձում են ներկայացնել, թե նա որևէ կապ չունի Մարտի 1-ի հետ: «Բայց մեկ բան հաստատ է և առնվազն մեկ հարցի պատասխան կարող էր հստակ լինել, եթե դատավարությունը նորմալ հունով ընթանար: Եղել են և հայտնի են մարդիկ, որոնք վերջին կրակոցն իրականացրել են: Օրինակ՝ չորս ոստիկանի գործողությունների հետևանքով  երեք մարդ է սպանվել, բայց հայտնի չէ՝ նրանցից ով ում է սպանել, և նրանք ազատության մեջ են: Նրանք պետք է պատասխանեն հարցին, թե արդյոք սպանելու գործողությանն ուղղված հրաման ստացել են, թե ոչ: Համոզված եմ, որ առանց հրամանի նրանք չէին կարող այդ բանն անել, առնվազն դա եղել է իրենց ղեկավար պաշտոնյայի հրաման՝ առնվազն ՆԳ նախարարի հրամանը, բայց նախարարն էլ չէր կարող այդպիսի հրաման տալ առանց վերևից ցուցում ստանալու:

Եվ բանակի դիպուկահարին արդյո՞ք որևէ մեկը հրահանգ է տվել սպանել, ոչ թե վիրավորել կամ օդ կրակել: Այս հարցի պատասխանը պետք իմանան և՛ տուժողների իրավահաջորդները, և մենք՝ քաղաքացիներս: Եվ փաստաբանները չպետք է խանգարեն, գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխանի այս հարցին՝ հրաման տվե՞լ ես այդ մարդկանց: Պարզ երևում է, որ Ռոբերտ Քոչարյանը շատ անօրինական բաներ է արել»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք մեր դատական համակարգն ունակ է պարզել այս հարցերի պատասխանները, Հովհաննես Իգիթյանը նշեց, որ փորձում է լավատես լինել. «Թեժ աշուն պետք է լինի, ժամանակն է, որ դատական համակարգում բարեփոխումներն արդեն իրականություն դառնան»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում