2020-ի երկրորդ եռամսյակում Վրաստանում կատարված օտարերկրյա անմիջական ներդրումների ծավալը կազմել է 237,8 մլն դոլար: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ տարեկան կտրվածքով աճը կազմել է 0,5%:
Ներդրումների առումով առաջատարներն են Մեծ Բրիտանիան (24,8%), Նիդեռլանդները (22,4%) և Թուրքիան (13,3%):
Ներդրողները ամենաշատ ներդրումներ են կատարել ֆինանսական հատվածում (78,1 մլն դոլար), որին հաջորդում է էներգակիրների ոլորտը (29,6 մլն դոլար), իսկ երրորդ տեղում շինարարությունն է (27,7 մլն դոլար):