Wednesday, 24 04 2024
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել

Ողբերգության ծուղակում. Մարտի 1-ի գործով մնալու ենք չբացահայտվածության տիրույթում

Մեկամսյա դադարից հետո վերսկսվել է Մարտի 1-ի գործով դատավարությունը, որին չեն մասնակցում այդ գործով տուժողների իրավահաջորդները, այդ մասին նրանք  հայտարարություն են տարածել: Խնդրին այսօր արձագանքել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: « Ճիշտ չէ դատաիրավական բարեփոխումների ամբողջ ընթացքը կապել կոնկրետ գործի հետ»,- ասել է նախարարը, բայց և ընդունել է, որ Մարտի 1-ի գործում արդարադատությունից խուսափելու միտում կա:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը և կառավարման հարցերի փորձագետ, «Հանուն հանրապետության» նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը:

Դատական գործընթացում ի՞նչ է փոխում արդարադատության նախարարի այս խոստովանությունը: Հակոբ Բադալյանի կարծիքով՝ եթե ընտրված է դատարանի գործունեությանը չմիջամտելու տարբերակը, ապա այս խոստովանությունը ոչինչ չի փոխում, և այս տեսանկյունից նախարարի այս գնահատականը կմնա որպես քաղաքական գնահատական: Վերլուծաբանի դիտարկմամբ՝ մեղադրյալների պաշտպանական կողմերը փորձում են հնարավորինս ձգձգել դատավարությունը, մարտավարական հնարքներ կիրառել, այսինքն՝ գործում են ըստ իրենց պաշտպանյալների շահերի: «Խորքային առումով մարտիմեկյան դատավարության գլխավոր հարցը հետևյալն է՝ ովքե՞ր են սպանել տասը մարդկանց, ո՞ւմ հրամանով: Եթե այս հարցերի հստակ պատասխանը չստանանք, ապա չենք կարող խոսել Մարտի 1-ի գործի բացահայտման մասին և մնալու ենք չբացահայտվածության տիրույթում և շարունակելու ենք մնալ մարտիմեկյան ողբերգության ծուղակում»,- ընդգծեց Հակոբ Բադալյանը:

Հայկ Այվազյանի դիտարկմամբ՝ մարտիմեկյան գործի հետ կապված շատ փաստեր կոծկվել են, և սպանություններն իրականացնողին բացահայտելը դժվար է լինելու: «Գործողությունների քաղաքական շղթան պետք է բացահայտել, և մեղավորները պետք է պատժվեն: Մարտի 1-ի դատավարությունը անկյունաքարային է, վերջնական վճիռը պետք է կասկածի տակ չառնվի»,- նշեց կառավարման հարցերի փորձագետը:

Անդրադառնալով դատական նիստերին չմասնացելու վերաբերյալ Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների որոշմանը, Հակոբ Բադալյանը նշեց, որ շատ բան կախված է նրանից, թե նրանք բացի նիստերին չմասնակցելուց ուրիշ ինչ տարբերակ են ընտրելու, ինչ քայլեր են ձեռնարկելու. «Նրանց հետագա գործողությունները ցույց կտան՝ այդ քայլը պայմանավորված է որևէ ռազմավարությամբ, թե դա պարզապես հուսահատ, զգայական քայլ է՝ տեղի ունեցող դատավարությունից դժգոհության առումով: Խնդիրը հետևյալն է՝ այդ մարդիկ դատավարության գլխավոր հարցի (ո՞վ է սպանել իրենց հարազատներին) շահառուներն են, և որևէ այլ հարցի պատասխան այս մարդկանց չի գոհացնի»:

«Հարց է առաջանում, թե արդյոք այսօրվա դատական համակարգը ունակ է նման դատավարություն սպասարկելու, կարծում եմ՝ շտապեցին այս ծավալի գործը դատարան ներկայացնելով: Դրա հետևանքները գնահատելով՝ կարող ենք ասել, որ նպատակները ձախողվել են. եթե նպատակը Ռ. Քոչարյանի մեկուսացումն էր, այսօր նա ազատության մեջ է, եթե արագ Մարտի 1-ի գործից ձերբազատվելն էր քաղաքական առումով, նույնիսկ դա չհաջողվեց, և չի երևում այդ գործի ավարտը: Բացի դրանից՝ հակառակ կողմին դրանով ստիպեցին դուրս գալ առճակատման: Ամեն դեպքում Հայաստանի հասարակությունը չշահեց,- նշեց Հայկ Այվազյանը՝ հավելելով նաև, որ արդարադատության նախարարի հայտարարությունը, թե մարտիմեկյան գործում արդարադատությունից խուսափելու միտում կա, անատամ գնահատական է:

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքը անընդհատ լինելու է Մարտի մեկի ողբերգության ազդեցության տակ: «Երևանի կենտրոնում կատարվել է հանցագործություն և մարդասպանություն՝ քաղաքական համատեքստում, և դեռևս չունենք դրա ամբողջական բացահայտումը, և քանի դեռ գործը ամբողջությամբ բացահայտված չէ, այդ տեսանկյունից շարունակելու են մենք մնալ որպես խոցելի հասարակություն և պետություն»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում