Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Լարսում մնացած վեց մարդ տեղի հյուպատոսի ու գործարարի ջանքերով ինքնաթիռով կտեղափոխվի Հայաստան

Ռուսաստանից ցամաքային ճանապարհով Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները երկար ժամանակ է՝ Լարսի անցակետում են գտնվում։ Այս պահին Լարսի անցակետ չհասած Չմի բնակավայրից մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող բենզալցակայանի մոտ սեփական մեքենաների մեջ են գիշերում 23-25 մարդ, երկու երեխա, կանայք, տարեցներ, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներ։ Նրանք պնդում են, որ ՌԴ-ում ապրուստի միջոց չունեն, վարձով են բնակվել, աշխատանք չունեն, տուն չունեն, փողոցներում են մնացել։ Այդ իսկ պատճառով ցամաքային ճանապարհով որոշել են վերադառնալ Հայաստան։ Սակայն Վրաստանը ցամաքային հաղորդակցությունը դեռ չի վերականգնել, և հայտնի չէ, թե երբ դա տեղի կունենա։

«Առաջին լրատվական»-ը կապ հաստատեց Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանի հետ, ով մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում նշել էր, որ փորձում են ինչ-որ կերպ հարցին լուծում տալ և մեր քաղաքացիներին օգնել ինքնաթիռով վերադառնալ Հայաստան։ Նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ Լարսում մնացած հայերի մեջ կան երեխաներ, կանայք, հաշմանդամություն ունեցող (կույր) քաղաքացի։

Թանանյանի փոխանցմամբ՝ հաշմանդամություն ունեցող քաղաքացուն, կնոջն ու երեխային տեղի գլխավոր հյուպատոսն իր միջոցներով աջակցել է ու տոմս ձեռք բերել և ուղարկել Հայաստան։ «Եվս երեք քաղաքացու՝ կին և երեխաներ, տոմսը այստեղի գործարարներից մեկն է խոստացել ձեռք բերել։ Քաղաքացիները սկսել են իրենց մեքենաները քարշակներով ուղարկել, որպեսզի հետագայում իրենք առաջին հնարավորության դեպքում ինքնաթիռով կամ այլ տարբերակով կարողանան հասնել Հայաստան։ Նախօրեին այստեղ մեր եկեղեցում մոտեցան ինձ, խնդրեցին, որ աջակցեմ ապրանքների ու մեքենայի տեղափոխման հետ կապված»,- տեղեկացրեց Արամ Թանանյանը։

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ ՌԴ Մաքսային ծառայության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մեր քաղաքացիների մեքենաների ու իրերի մաքսազերծման հարցում փոքր-ինչ տարբերվող մոտեցում ցուցաբերել։ «Գիտեք, մի քիչ դժվար է մեքենաների և տան իրերի հետ կապված մաքսազերծման ընթացակարգը։ Հատուկ կարգեր չկան։ Դրա համար խնդրել եմ ընդառաջել և շատ բծախնդիր մոտեցում չցուցաբերել։ Կարող եմ ասել, որ գործընթացն ամբողջ ուղղություններով սկսվել է։ Մենք պարբերաբար տեղում ենք լինում, կապի մեջ ենք քաղաքացիների հետ»,- փոխանցեց Արամ Թանանյանը։

Պաշտոնյայի խոսքով՝ մեր քաղաքացիները ի վերջո հասկացան, որ անգամ եթե հազար հոգով էլ գան, ցամաքային սահմանը փակ է, ու դրա բացումը հայկական կողմից կախված չէ։ «Այո, մարդիկ հասկացան, որ անիմաստ է գալ ու այստեղ մնալ։ Գիտեք, շատերը ինձ զանգում շնորհակալություն են հայտնում, որ չեկան ու Լարսում չմնացին։ Ասում են՝ ինչ լավ արեցինք, որ ձեզ լսեցինք ու չեկանք»,- ասաց Թանանյանը և խոստացավ այլ մանրամասնություններ լինելու դեպքում անպայման տեղեկացնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում