Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 45-ով: Սա նոր ռեկորդ է երկրում վերջին մեկ շաբաթվա ընթացքում:
Դրանից առաջ կորոնավիրուսով վարակման դեպքերի օրական ամենաբարձր ցուցանիշը 38 էր:
StopCov պաշտոնական կայքի համաձայն, հանրապետությունում վարակվածների ընդհանուր թիվը 1729 է:
Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում քովիդ-կլինիկաները լքել է 6 մարդ, համավարակի սկզբից մինչ այժմ բուժվել է 1321 հիվանդ, մահացել է 19 մարդ:
Ներկայումս 5882 մարդ գտնվում է կարանտինում, 390-ը՝ ստացիոնարներում՝ բժիշկների հսկողության տակ: