Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոնից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից՝ 10 միլիոն դրամ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր տնօրեն Շուշան Դոյդոյանի հետ: