Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչ խնդիր է լուծում Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն անհաջող մեկնարկեց Ազգերի լիգայի խաղարկությունում։ Հիշեցնենք, որ մեր ազգային թիմը ընդգրկված է C դիվիզիոնի երկրորդ ենթախմբում Հյուսիսային Մակեդոնիայի, Էստոնիայի և Վրաստանի հավաքականների հետ միասին։ Այս մրցաշարի միջոցով Հայաստանի հավաքականն ըստ էության չունի հնարավորություն պայքարելու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար, բայց… Ասել, որ Ազգերի լիգան մեզ համար ոչ այնքան կարևոր մրցաշար է, ևս ճիշտ չի լինի։

Վերջին ամիսներին մեր հավաքականում տեղի են ունեցել կադրային լուրջ փոփոխություններ։ Բարձրակարգ մարզիչ ունենալուց զատ, ՀՀ ազգային թիմը համալրվել է նաև մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստներով՝ ի դեմս դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի, կիսապաշտպաններ Խորեն Բայրամյանի և Արշակ Կորյանի։ Անկախ ամեն ինչից՝ Հայաստանի ըստ էության նոր հավաքականից երկրպագուն ակնկալում է արդյունք։

Ստեղծված իրավիճակում ի՞նչ խնդիր է դրել մեր ֆուտբոլային գերատեսչությունը Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստների առջև Ազգերի լիգայի խաղարկությունում։ Ինչպես նախորդ շատ դեպքերում, այնպես էլ հիմա չի խոսվում հստակ առաջադրանքի մասին։ Այո, շարունակ լսում ենք, որ յուրաքանչյուր խաղում մերոնք պայքարելու են երեք միավորի համար։ Աշխարհում գոյություն չունի որևէ հավաքական, որը խաղադաշտ է դուրս գալիս պարտվելու համար։ Յուրաքանչյուր խաղում հաղթելու ցանկությունը մի բան է, իսկ ազգային թիմի առաջ հստակ խնդիր դնելը՝ բոլորովին այլ բան։

Ի տաբերություն Ազգերի լիգայի նախորդ խաղարկության՝ մեզ բաժին են հասել անհամեմատ ավելի լուրջ մրցակիցներ։ 2018 թվականին ձախողվեցինք Ազգերի լիգայում՝ չնայած ֆուտբոլասերների զգալի մասը վստահ էր, որ ընտրական ենթախմբում Հայաստանի ընտրանին առանց դժվարությունների խմբում առաջին հորիզոնականը կզբաղեցնի։ Ինչ խոսք, եղան նաև սուբյեկտիվ գործոններ, որոնք նպաստեցին ձախողմանը, բայց… Ունենք այն, ինչ ունենք, և մեր գլխավոր խնդիրը ապագայի վերաբերյալ հստակ ծրագրեր ունենալն է։

Ասել, որ Հայաստանի հավաքականն ի զորու չէ ընթացիկ մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցնելու, բոլորովին ճիշտ չի լինի։ Մոտ մեկ տարի առաջ երկրպագուն հավատում էր, որ Հայաստանի ազգային հավաքականը կարող է 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնել և նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր։ Այո, մի քանի տպավորիչ հանդիպումներից հետո դա իրատեսական էր թվում։ Դա վկայությունն է նրա, որ Հայաստանի ազգային հավաքականը, չնայած ցածր վարկանիշին, այնուամենայնիվ ունի պոտենցիալ։

Այո, մենք կարող ենք հաղթել Հունաստանի և Բոսնիայի պես ուժեղ հավաքականներին, միևույն ժամանակ գերխայտառակ հաշվով պարտվել Իտալիային կամ ոչ-ոքի խաղալ Լիխտենշտեյնի հետ։ Կամա թե ակամա բոլորս կարծում ենք և հավատում, որ մեր իրական հավաքականն այն է, որը հաղթում է վերը նշված մրցակիցներին, որը Երևանում 10 ֆուտբոլիստներով արժանի պայքար էր մղում աշխարհի քառակի չեմպիոնի դեմ։ Հետևաբար ՀՖՖ-ն, ունենալով Կապառոսի պես մասնագետ, ազգային թիմի առաջ պետք է դնի հստակ խնդիր։ Իսկ հստակ խնդիրը Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում առաջին հորիզոնականը զբաղեցնելն է։ Հստակ խնդրի առկայության պարագայում մրցաշարի ավարտից հետո հնարավոր կլինի հստակ գնահատական տալ և հետևություններ անել թե՛ մարզչի և թե՛ ֆուտբոլիստների կատարած աշխատանքի վերաբերյալ։

Կարևոր է նաև հոգեբանական «ֆակտորը»։ Եթե Ազգերի լիգայի խմբում առաջին տեղ զբաղեցնելու խնդիր չդնենք, այլևս անիմաստ կլինի խոսել ավելի լուրջ նպատակների մասին։ Եթե մենք ընդհանուր առմամբ զիջում ենք Մակեդոնիային, ապա անիմաստ կլինի մտածել հետագայում կարգով ավելի բարձր հավաքականներին շրջանցելու մասին։

Նշենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնում եվրոպական միջինից էլ ցածր հավաքականներն են։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի ազգային հավաքականի առաջ պաշտոնապես չէր դրվել որևէ խնդիր։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 10 խաղում մերոնք տարան 3 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեցին ոչ-ոքի և կրեցին 6 պարտություն՝ ենթախմբում զբաղեցնելով նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը: Արդեն գալիք տարվա մարտին կմեկնարկի 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը։ Կապառոսը մեկ անգամ չէ, որ խոսել է մեր հավաքականի հետ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակի մասին։ Մինչ ընտրական մրցաշարի մեկնարկը, սակայն, անհրաժեշտ է կատարել քայլ, ստեղծել նախադրյալներ։ Անհրաժեշտ է նախևառաջ արդյունք գրանցել Ազգերի լիգայի խաղարկությունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում