Ես չեմ մեկնաբանի «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների փաստաբանների հայտարարությունը, պետք է նշեմ, որ ընդհանրապես, փաստաբանի կարևոր առաքելություններից մեկը դատական պատշաճ պաշտպանություն ապահովելն է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավականհարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառալով նրան, որ «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների պաշտպանները հայտարարել են, որ այլևս չեն մասնակցելու դատական նիստերին, նաև մեղադրում են իշխանություններին անհետևողական լինելու մեջ:
«Հուսանք, որ ամեն ինչ կվերադառնա իր բնականոն հուն»,-ասաց նա: