Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Վերաքննիչն ազատել է սիրիահայ գործարարին 151 մլն դրամի ոստիկանական ռեկետից, նախկին բարձրաստիճան ոստիկանը «կպատժվի»

«Առաջին լրատվական»-ն օրեր առաջ անդրադարձել է սիրիահայ գործարար, «Կասկադ հիլլս» բնակելի համալիրի հիմնադիր Հայկ Բյուզանդյանի ու ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Վարդան Մինասյանի միջև դատական վեճին, որը մի քանի տարի է՝ ընթացքի մեջ է։ Ըստ այդմ՝ 2010 թվականից սկսած սիրիահայ գործարար Հայկ Բյուզանդյանը, Դուբայից տեղափոխվելով Հայաստան, Երևանում սկսում է «Կասկադ հիլլս» բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները։ 10 շենք՝ 230 բնակարան։ 2012 թվականին կապալառու ընկերությունը մի քանի մետր հողային փլվածք է առաջացրել թաղամասի հարևանությամբ  գտնվող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, գնդապետ Վարդան Մինասյանին պատկանող հողակտորում։ Վերջինս դատարան է դիմել՝ Հայկ Բյուզանդյանից պահանջելով 230 մլն դրամից ավելի գումար՝ մոտ 500 հազար դոլար։ 2012 թվականից մինչ այսօր կայացված դատական գործընթացում դատավորները որոշումները կայացրել են հօգուտ նախկին բարձրաստիճան ոստիկանի։

Սիրիահայ գործարարի պնդմամբ՝ դատական համակարգը Հայաստանում գտնվում է շատ վատ վիճակում, արդարադատություն չկա, հակառակ դեպքում դատավորները «սպիտակին սև չէին ասի»։ Դատական տարբեր ատյաններում Հայկ Բյուզանդյանը պարտվել է, կորցրել հույսն ու հավատը հայրենիքի դատական համակարգի նկատմամբ։ Իր դեմ վճիռները կայացվել են 2017 թվականից սկսած, անգամ հեղափոխությունից հետո։

Ըստ այդմ՝ դատավոր Էդիկ Ավետիսյանը դատաքննության փուլում թույլատրել է հայցի առարկայի փոփոխություն, ինչը հակասում  է Քաղաքացիական դատավարության օրենսգրքին ու Վճռաբեկ դատարանի նախադեպային վճիռներին։ Դատավոր Ավետիսյանը օրենքի խախտմամբ դատական ակտի հիմքում դրել է առ ոչինչ նախավճարի պայմանագիր՝ առանց նոտարական վավերացում ունեցող անշարժ գույքի նախնական առուվաճառքի պայմանագրի առկայության։ Դատավոր Գայանե Մազմանյանը, օգտագործելով հողամասի պատճառված վնասի փորձաքննության՝ դատավոր Ավետիսյանի կողմից նշանակված ու չավարտված եզրակացությունը, վճռել է Հայկ Բյուզանդյանի ընկերությունից բռնագանձել 86 մլն 423 հազար դրամ։ Այս վճիռը մնացել է անփոփոխ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններում։ Վերաքննիչ դատարանում գործը քննվել է դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ։

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, տեղի է ունեցել գործարարից 151 մլն 445 հազար դրամի բռնագանձման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի դեմ բողոքի քննությունը։

Սիրիահայ գործարարի փաստաբան Արմեն Յեսոյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Կարեն Համբարձումյանի, դատավորներ Մարգարիտա Հարթենյանի և Ն. Մարգարյանի մասնակցությամբ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ և 382-րդ հոդվածներով, բավարարել է իրենց բողոքը։ Դատարանը մերժել է 151 մլն դրամի վճարման պարտավորությունը, այլ կերպ ասած՝ գործարարին ազատել է ոստիկանի ռեկետից։

Դատարանը նաև որոշել է հայցվոր, նախկին բարձրաստիճան ոստիկան Վարդան Մինասյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5 մլն 52 հազար 518 դրամ պետական տուրքի գումար։ Ինչպես նաև դատարանը վճռել է Վարդան Մինասյանից հօգուտ պետբյուջե բռնագանձել 4 մլն 543 հազար 377 դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար։

Որոշման՝ պետական տուրքի բռնագանձման պահանջը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով պարտապանի հաշվին։ Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում