Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Բաբայանը չի մասնակցի Էստոնիայի հավաքականի դեմ խաղին:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Բաբայանը խաղը բաց կթողնի մրսածության պատճառով:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Երևանում կհյուրընկալի Էստոնիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: