Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդորրայի Իշխանապետության վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորային՝ ազգային տոնի առիթով: Ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Անդորրայի ժողովրդին Անդորրայի Իշխանապետության ազգային տոնի՝ կույս Մերիչելի օրվա կապակցությամբ:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ աշխատանքային բեղուն գործունեություն եւ նորանոր հաջողություններ, իսկ Անդորրայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն»: