Thursday, 25 04 2024
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

«Եվրոպայում սեպտեմբերի 3-ից հետո մտածեցին՝ այդ խմբավորմանը մոտ թողնելով կարող է ինչ-որ բան շահեն». Ինչու՞ «եվրոպամետ» ՀՀԿ-ն չի միանում ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք» եռյակին

Այն, որ գործող իշխանությունն իրեն քննադատող ուժերի պակաս չունի, հայտնի փաստ է։ Քննադատությունները հնչում են թե՛ առողջ ուժերի և թե՛ նաև ռևանշիստական նպատակներ հետապնդողների կողմից։ Ընդ  որում՝ վերջիններս խոսում են վերջնագրերի տեսքով, հանրահավաքներ են հրավիրում, վերջնական նպատակ հայտարարում Փաշինյանի ու այս իշխանությունների հրաժարականը։

Այդ քաղաքական ուժերի շարքում են ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք» եռյակը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Վերջիններիս կապը թեպետ  բացահայտ ցույց չի տրվում, բայց և նրա հետ համագործակցությունն էլ չեն բացառում։  Ինչու նրանց չի միանում նաև ՀՀԿ-ն, արդյոք բոլորին միավորողը ինչ-որ կերպ Ռուսաստանի «դաբրոն» ստանալն ու Ռուսաստանի դրոշը Հայաստանում վերցնե՞լն է, բացի ՀՀԿ-ից։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

– Պարոն Մեհրաբյան, ինչո՞ւ այս շարքում մենք չենք տեսնում ՀՀԿ-ին, արդյոք որովհետև մյուս ուժերն ավելի շատ պրոռուսական են, իսկ ՀՀԿ-ն ակտիվ աշխատում է Եվրոպայի հե՞տ։

– Ե՛վ այո, և՛ ոչ։ Մի կողմից՝ նրանք բոլորը նույն օրակարգն են սպասարկում, տառապում են նույն փորացավերով, բոլորը Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի տարբեր ջոկատներ են ընդամենը։ Այլ բան է, որ մեկը քողարկվում է մի արտաքին քաղաքական կողմնորոշման ներքո, մյուսը՝ այլ։ Բայց մեծ հաշվով այդ ամենը իմիտացիա  է, և նրանք ընդամենը լուծում են կոռուպցիայով ձեռք բերած իրենց հնարավորությունների պահպանման հարցը։ Նրանք ծառայում են նույն գաղափարին ու նույն պատերազմն են մղում Հայաստանի Հանրապետության դեմ։

– Կարծում եք՝ նաև ձգտում են, այսպես կոչված, «ռուսական դրո՞ շը» վերցնել իրենց ձեռքը։

– Նրանք դա չեն թաքցնում։ Նիկոլ Փաշինյանի այդ հարցազրույցը ռուսական ՌԲԿ հեռուստաալիքին  հենց դրա մասին էր խոսում. Քոչարյանի այդ ինքնամատուցումը Ռուսաստանին մի խայտառակ ակտ էր, որն ուղղակի խփում է հայ ժողովրդի արժանապատվությանը։ Բայց Ռուսաստանի թիվ մեկ գործընկերը Հայաստանում Հայաստանի իշխանություններն են։ Այնպես որ, նրանց այդ գերակտիվ մարմնաշարժումները որևէ մեկին չեն տպավորում։

Ըստ էության ստեղծվել է մի խայտառակ կազուսային իրավիճակ, երբ Հայաստանում եվրոպական ուղղությունը ներկայացնում է հանցավորության մեջ թաթախված ՀՀԿ-ն, որը ԵԺԿ անդամ է։ Սա մտահոգիչ չե՞ք համարում։

– Իհարկե, դա ուղղակի անախրոնիզմ է։ Հանրապետական կուսակցությունն ուղղակի կամ անուղղակի կապ չի կարող ունենալ ԵԺԿ-ի հետ՝ ո՛չ արժեքային, ո՛չ քաղաքական, ոչ էլ նույնիսկ մարդաբանական։ ՀՀԿ-ի լավագույն տեղը մի միություն է, որտեղ կարող է լինել «Եդինայա Ռոսիան» կամ «Ենի Ազերբայջանը»։ Ժամանակին, երբ քաղաքական առևտուր էին անում Հայաստանի շահերի հաշվին, որն ավարտվեց սեպտեմբերի երեքի խայտառակությամբ, Եվրոպայում մտածեցին՝ մոտ թողնելով այդ կազմակերպված քրեական խմբավորումը կարող են ինչ-որ բան շահել։ Բայց Եվրոպայում էլ տեսան, որ այդ ամենն ուղղակի երեք ռուսական կոպեկ չարժե։ Ընդհանրապես Եվրոպան իր քաղաքականությունը վերանայելու գործընթացի մեջ է, և կարծում եմ, որ այդ քաղաքական աղբահանությունը իր մեջ ևս պետք է անի, և այդ ընդհանուր աղբահանության ծիրի մեջ մենք նաև կտեսնենք, որ ՀՀԿ կոչված խմբավորումն այնտեղ անելիք չի ունենա։

– Իսկ մեր իշխանությունները չունե՞ն անելիք։ Չե՞ք կարծում, որ բավարար չէ մեր իշխանությունների աշխատանքը եվրոպական ուղղությամբ։

– Դա ցավալի իրողություն է, ու այդ իրողությանը գումարվեց նաև այս կորոնավիրուսային փորձանքը։ Բայց կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդ ամենը պետք է ուղղվի, և որքան շուտ, այնքան լավ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում