Tuesday, 16 04 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը

ՇՊՀ-ի ՀՀԿ-ական նախկին ռեկտորը արտոնյա՞լ․ ինչու է քրգործը «քնեցվել» ՀՔԾ-ում, և ովքեր են Սահակ Մինասյանի հովանավորները

Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նախօրեին իր զարմանքն էր հայտնել համալսարանում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ քրեական գործերի քննության ընթացքի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ դեռևս անցած տարի ՇՊՀ-ում իրականացված ստուգումների ժամանակ չարաշահումներ էին հայտնաբերվել, որոնց հիման վրա քրեական գործեր էին հարուցվել, հետո այդ գործերը միավորվեցին մեկ վարույթում, սակայն այդ գործերով քննությունը դոփում է տեղում։ «էս ի՞նչ վարք ու վերաբերմունք է: Սա Հայաստանի մի փոքրիկ համալսարանի տասնյակ քրգործերով հետաքննություն է կոչվում, ինչ Մարտի 1, ինչ Հոկտեմբերի 27, ինչ գազի ստրկական պայմանագիր, ինչ բան… Պատկերացնո՞ւմ եք՝ համալսարանական վարչական կոռուպցիայի գործերով այսպիսի ճահճում դեգերողները ոնց են ավելի բարդ գործերը քննում: Չէ, ինչ սաբոտաժ, ուղղակի մարդիկ աշխատում են: Գործ է՝ անում են, էլի: Ո՛չ ես, ո՛չ հոգաբարձուներից որևէ մեկը, ո՛չ խորհուրդը, ո՛չ համալսարանի աշխատակազմը լիազորություն չունենք քննչական և դատախազական գործեր անելու, անենք՝ կլինի ինքնիրավչություն, լիազորության անցում: Ով պիտի անի, կներեք արտահայտությանս համար: Կարո՞ղ է գործը էն քննիչներին պիտի տալ, որոնք իմ ու խորհրդի դեմ մուտիլովկեքը, որպես հանցագործության մասին հաղորդում ստանալուց 10-12 րոպե հետո գտնում են ինձ ու մյուս հոգաբարձուներին, 13-18 րոպեից հրավիրում հարցաքննության, 3 ժամ հարցաքննում են ու… հասկանում են, որ հանցակազմ չկար: Էդ արագագործ քննիչներից չկա՞ն ՀՔԾ-ում, չեմ հասկանում»,- գրել է Բարսեղյանը։

Շիրակի պետհամալսարանում տիրող վիճակի, չարաշահումների ու քրեական գործերի մասին բարձրաձայնող ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով քրեական գործին, նկատեց, որ բոլոր քրեական գործերը մեկ վարույթում հավաքելն ու նման դանդաղկոտության մեջ հստակ միտում է տեսնում։ Նրա խոսքերով՝ ոչ մի կերպ չէր կարելի բոլոր քրեական գործերը միավորել մեկ վարույթում և ամբողջ գործերն ուղարկել ՀՔԾ։ «Ես ի սկզբանե ասել եմ, որ այս գործի հետևում կանգնած են շատ հզոր մարդիկ՝ թե՛ նախորդ իշխանության ներկայացուցիչներից և թե՛ ներկաներից։ Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի գործը չբացահայտվի կամ, ինչպես Լևոն Բարսեղյանն է ասում՝ միտում կա ձգելու այնքան, որ որոշ քրեական գործերի վերաբերյալ ժամկետները անցնեն, և գործը չհասնի դատարան։ Ինչու ամբողջ գործն ուղարկեցին ՀՔԾ։ Ինչ կապ ունի ՀՔԾ-ն կեղծ լիցենզիաներով պետական ծրագրերի մատուցման հետ, ինչ կապ ունի ՀՔԾ-ն 14 միլիոն դրամով նախկին ռեկտորի կողմից դիզելային գեներատոր գնելու հետ։ Ինչ կապ ունի ՀՔԾ-ն այն խնդրի հետ, որ 1.5 միլիոն դրամի փոխարեն նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը՝ ՀՀԿ-ի հետ փոխկապակցված, Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է փոխանցել 6 միլիոն դրամ՝ առանց որևէ բացատրության։ Ինչ կապ ունի ՀՔԾ-ն Շիրակի պետհամալսարանի գրադարանի գրքերի ոչնչացման հետ։ Ես, որքան գիտեմ՝ ՀՔԾ-ն քննում է պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործեր։ Հիմա ինչո՞ւ են իմ այս բոլոր թվարկած գործերը միավորել Վարդևան Գրիգորյանի գործի հետ և տարել պառկեցրել ՀՔԾ-ում։ Ինչքան կարելի է լկտիաբար ծածկադմբոց անել ամեն ինչ»,- զարմանքով արձանագրում է Համբարյանը։

Նրա խոսքերով՝ ըստ Շիրակի պետհամալսարանում տարածված լուրերի՝ քաղաքագիտություն բաժինը բացելու համար նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը լիցենզիա ստանալու համար կեղծել է փաստաթղթերը և ՇՊՀ աշխատակից և դասավանդող դասախոս է գրել քաղաքագետ Լևոն Շիրինյանի անունը։ «Հիմա ինձ հետաքրքիր է, թե ՀՔԾ-ն քանի տարի պետք է քննի, որ պարզվի՝ Լևոն Շիրինյանը Շիրակի պետհամալսարանում երբևիցե չի դասավանդել անգամ հրավիրյալ դասախոսի կարգավիճակում»,- ասաց դասախոսը՝ հավելելով, որ նույնն է նաև դիզելային գեներատորի գործը։ Հասկանալի չէ, թե ՀՔԾ-ին որքան ժամանակ է պետք՝ պարզելու՝ այդ գեներատորն ինչ արժի։ Նույնը նաև գրադարանի գրքերի ոչնչացման պատմությունն է, երբ Սահակ Մինասյանը գրքերը հանձնել է մակուլատուրա, իսկ դրա վերաբերյալ նախարարությանը և այլ պատկան մարմինների կեղծ փաստաթղթեր է տրամադրել։ «Այս բոլոր գործերով մի քանի րոպե ժամանակ է պետք դրանք բացահայտելու համար։ Իսկ եթե դա չի արվում, ապա ես միտում եմ տեսնում։ Նախկինում Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը հպարտանում էր Սերժ Սարգսյանի հետ իր կապերով։ Նա Շիրակի պետհամալսարանի կոլեկտիվի հետ առաջին հանդիպմանը գլուխ գովեց, որ իր ձեռքերը շատ երկար են, ու իր հովանավորները Բաղրամյան 26-ում են։ Իսկ հեղափոխությունից հետո նա բացահայտ նշում էր, որ բազմաթիվ ընկերներ ունի նաև ՔՊ-ականների մեջ։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում Շիրակի մարզի դատախազությունում այդ գործով ծածկադմբոց անելու հետ կապված, հետո գործը ՀՔԾ տանելով՝ պարզ հուշում է, որ այս իշխանություններին բացարձակ չի հետաքրքրում ո՛չ այս քրեական գործերի ճակատագիրը, ո՛չ էլ Շիրակի պետհամալսարանի ճակատագիրը։ Արդեն երրորդ անգամ է՝ ապրանքագիտական փորձաքննություն է կատարվում Շիրակի պետհամալսարանում։ Կրկին ոչ մի արդյունք։ Սա է իրականությունը»,- ընդգծեց Համբարյանը՝ ավելացնելով, որ ակնհայտ է, որ այս նոր իշխանություններն էլ չեն ցանկանում Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին «նեղացնել», այլապես նրա վերաբերյալ երկու այլ քրեական գործերով գոնե առաջխաղացում կլիներ։ Այդ գործերից մեկը, օրինակ, վերաբերում է Արթիկում երկու դպրոցի տարածքի վաճառքին։ Այս գործերով կրկին քննությունը դոփում է տեղում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում