Լիբանանի բանակի ստորաբաժանումները երկուշաբթի շրջափակել են Բեյրութի արեւմուտքում գտնվող Թարիք էլ-Ջեդիդա թաղամասը, որտեղ հակամարտող խմբավորումներից սունի ակտիվիստների միջեւ փոխհրաձգություններ են տեղի ունենում: Տեղի բնակիչներից մեկն այդ մասին հեռախոսով պատմել է ՏԱՍՍ-ի թղթակցին:
«Բախումները հրազենի օգտագործմամբ են տեղի ունենում, բայց ժամանակ առ ժամանակ լսվում են գնդացիրների կրակահերթեր»,- ասել է նա: Ականատեսի խոսքերով՝ փողոցներում կան վիրավորներ, որոնց շտապօգնության մեքենաները տանում են:
Թարիք էլ-Ջեդիդա թաղամասում, որտեղ գտնվում է Բեյրութի Արաբական համալսարանը, ապրում են նախկին վարչապետ Սաադ Հարիրիի կողմից ղեկավարվող «Ալ-Մուստակբալ» շարժման կողմնակիցները:
Օգոստոսի 27-ին Լիբանանի մայրաքաղաքի Հալդե արվարձանում տեղի էին ունեցել զինված բախումներ, որոնց ընթացքում երկու մարդ էր զոհվել: Փոխհրաձգությունները իրականացրել էին շիա ակտիվիստներն ու տեղի սունի ցեղերի անդամները: Լիբանանի բանակը դադարեցրել էր բախումները եւ բերման ենթարկեց զինված միջադեպը հրահրողներին: