Դեռևս մի քանի ամիս առաջ արդեն պարզ դարձավ, որ դատախազությունը պարտվել է այս գործը, որովհետև դատարանում ի հայտ եկան բազմաթիվ ապացույցներ, որոնց հերքում էին մեղադրանքի կարևոր հանգամանքները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ Սարի թաղի դեպքերով հարուցված քրեական գործին:
«Դատախազությունը, որ չի ուզում ընդունել, որ այս գործով առայսօր քրեական հետախպնդումը շինծու հիմքերի վրա է, իրենք պնդում են, որ նախաքննությունը, որ խայտառակ ձևով է կատարվել, դատախազությունը փորձում է այդ ամենը ներկայացնել որպես օրինական գործընթաց: Դատախազ Արթուր Դավթյանն անձամբ իր վրա է վերցրել պատասխանատվությունը իմ կալանավորված վիճակի համար»,-ասաց նա: