Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Ինչ կարևոր է՝ քննչական մարմինը կամ դատախազությունը Սահմանադրական մարմին են, թե ոչ, եթե դրանց աշխատանքի արդյունավետությունը զրո է

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին հերթական նիստում քննարկել է քննչական մարմիններին և դատախազությանը սահմանադրական մարմնի կարգավիճակ տալու հարցը։

Հարցը մասնագիտական հանձնաժովին է ներկայացրել հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ Արթուր Ղամբարյանը, որը ներկայացրել է իր հեղինակած «Դատախազության և քննչական մարմինների սահմանադրական կարգավիճակ» վերտառությամբ հայեցակարգային զեկույցով։

Թե ինչ կտա դատախազությանը և քննչական մարմիններին սահմանադրական մարմնի կարգավիճակը, ինչ նոր գործառույթներով ու հնարավորություններով կօժտի այդ կառույցներին փոփոխությունը, վիճելի է մասնագիտական շրջանակներում։

Փաստաբան Նորայր Նորիկյանը, օրինակ, կարծում է, որ քննչական մարմիններին, կամ դատախազությանը սահմանադրական մարմնի կարգավիճակ տալը ինքնանպատակ է, եթե այդ կառույցներում տեղի չեն ունեցել արմատական փոփոխություններ և հանրության վստահությունը գրեթե զրոյական է այդ մարմինների նկատմամբ․«Ինչ կարևոր է՝ քննչական մարմինները Սահմանադրական մարմնի կարգավիճակ կունենան, թե ոչ, եթե դրանց աշխատանքի արդյունավետությունը  զրո է։ Հանրությանը շատ քիչ է հետաքրքրում՝ քննչական մարմինը Սահմանադրական ինստիտուտի կարգավիճակ ունի, թե ոչ։ Հանրությունն այսօր ուզում է տեսնել իրավապահ  մարմինների աշխատանքի արդյունավետությունը։ Հանրությունը ուզում է տեսնել հանցավորության դեմ իրական պայքար, իրական, ռեալ, շոշափելի արդյունքներ։ Հանրությունը ուզում է տեսնել քննչական մարմինների որակի բարձրացում և դատական համակարգում ռեալ արդարադատության իրականացում։ Թե չէ որ մարմինը ինչպիսի կարգավիճակ կունենա, այդ մարմնի ղեկավարը ում կողմից կնշանակվի, ինչ գործառույթներ կունենա՝ հանրությանը դա քիչ է հետաքրքրում։ Ամենակարևոր հարցն այն է, թե օրենքով այդ մարմիններին վերապահված իրավասությունները տվյալ մարմինը, կառույցը կարողանո՞ւմ է պատշաճ կատարել, թե ոչ»,-ասաց Նորիկյանը՝ հավելելով, որ մասնագիտական հանձնաժողովից իր ակնկալիքը միայն պետական կառավարման մոդելի հետ է կապված։ Իր համար կարևոր է հարցը՝ Հայաստանը շարունակելու է  մնալ խորհրդարանական երկիր, թե կառավարման մոդելի փոփոխություն նախատեսվում է․«Եթե շարունակելու ենք մնալ խորհրդարանական երկիր, ապա ես համարում եմ, որ ինչպիսի փոփոխություն էլ արվի սահմանադրության մեջ, ապա դա շղարշային է և կոնցեպտուալ բան չի տալու Հայաստանի Հանրապետությանը։ Մի ստորակետը հետ ու առաջ տալով, ինչ որ մարմինների սահմանադրական մարմնի կարգավիճակ տալով հարց չի լուծվելու և հնարավոր չի լինելու պետական ապարատի, ինչպես նաև քննչական մարմինների արդյունավետության որակը»,-ասաց Նորիկյանը։

Փաստաբանը նույն կարծիքին է նաև  դատախազության վերաբերյալ։ Նրա խոսքով եթե դատախազությունը դառնում է սահմանադրական մարմին, ապա բովանդակային առումով ի՞նչ է փոխվելու։ «Ինչ է փոխվելու, որևէ մեկը կարո՞ղ է ասել։ Դատախազությանը վերապահվելու են այնպիսի լիազորություններ, որոնք չունեի՞ այդ մարմինը։ Քննչական մարմինները հավելյալ իրավասություններո՞վ են օժտվելու։ Չկա նման բան։ Այս փոփոխությունները շղարշային են, եթե, կրկնում եմ, չի փոխվելու պետական կառավարման համակարգը»,-ասաց Նորիկյանը։

Մեր զրուցակիցը ,ամեն դեպքում, չի շտապում գնահատական տալ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքին։ Փաստաբանը սպասում է, որ ամբողջական հայեցակարգը հրապարակվի, որից հետո նոր հնարավոր կլինի ամբողջական դիրքորոշում հայտնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում