Friday, 19 04 2024
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00

Հրեշին դեռ չենք սպանել, չպետք է թույլ տալ «բոլշևիկյան հեղաշրջում». իշխանությունը իրական ընդդիմության «փնտրտուքի» մեջ է

Սեպտեմբերի 11-ից հետո Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կհանվի, որին կփոխարինի կարանտինը: Արտակարգ ռեժիմի չեղարկումը նաև ընդդիմության պահանջն էր, ընդդիմությունը պահանջում էր չեղարկել արտակարգ դրությունը, որպեսզի հնարավորություն ունենա հանրահավաքներ իրականացնել: Այդ իրավունքն այսօր արդեն ապահովված է. ով և ինչպես կարող է օգտվել քաղաքական կյանքի այդ ազատականացումից: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը և վերլուծաբան Արեգ Քոչինյանը:

Ի՞նչը կարող է խթանել հայաստանյան ներքաղաքական կյանքը: Արեգ Քոչինյանը, դիտարկելով դրական օրակարգի մեջ ընթացող գործընթացները, կարևորեց նոր քաղաքական ուժերի ձևավորումը, որոնք խոստումնալից են և կարող են կուսակցությունների վերածվել և լցնել ընդդիմության վաակումային դաշտը: Վերլուծաբանի խոսքով՝ այսօր քաղաքական դաշտում որպես ընդդիմություն ներկայացող ուժերից ոչ մեկը քաղաքական ուժ չէ: «Ամենակարևոր գործընթացը, որը կնպաստի Հայաստանում ներքաղաքական իրավիճակի ճահճացումից ազատմանը, նոր որակի քաղաքական ուժերի ձևավորումն է»,- ընդգծեց վերլուծաբանը՝ հավելելով, որ այստեղ անելիք չունեն ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմություն հորջորջվող ուժերը:

Հարցին, թե ովքեր են իշխանությունից դժգոհողները, Միքայել Զոլյանը նշեց, որ նրանք հիմնականում երկու անհավասար խմբի են բաժանված: «Կա փոքր մի խումբ, որը դժգոհ է իշխանությունից, քանի որ իշխանությունը հեղափոխական է և իրականացնում է հեղափոխության նպատակներն ու արժեքները… Այս խումբը փարձում է լուծել արդարադատությունից խուսափելու խնդիր և զբաղվում է քաղաքականության իմիտացիայով… Նախկին իշխանական էլիտան, որը զրկվել է իշխանական լծակներից, իր փողի և մեդիառեսուրսների միջոցով փորձում է կեղծ քաղաքական պրոյեկտներ ստեղծել, ֆեյքնյուզ  տարածել, և քանի որ իրենք վարկաբեկված են, չեն կարող իրենց անունից հանդես գալ, ստեղծում են փոքր խմբեր և ցույցեր են կազմակերպում. դա քաղաքականության իմիտացիա է և անհետաքրքիր է: Իշխանությանը իսկական ընդդիմություն է պետք, որն այլընտրանքային կարծիքներ կներկայացներ և որի հետ բանավեճեր կառաջանային»,- նշեց պատգամավորը:

Մյուս, ավելի մեծ խումբը, որը կառուցողական է, կողմնակից է հեղափոխությանը, բայց դժգոհում է բարեփոխումների դանդաղ տեմպից. «Դժգոհ են, որ որոշ կոռումպացված պաշտոնյաներ դեռ «նստած» չեն, որոշ պալատներ դեռ վերադարձված չեն ժողովրդին և այլն: Այսպիսի դժգոհությունը լեգիտիմ է և օգնում է, որ առաջ գնանք»:

Արեգ Քոչինյանը հավելեց, որ կեղծ ընդդիմությունը նպատակ ունի խուսափել արդարադատությունից և անվերջ հարվածներ հասցնել իշխանությանը՝ թուլացնելով նրա լեգիտիմությունը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում