Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Մահացու վտանգավոր ու կործանարար կլինի խզել ՌԴ-ի հետ գործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995թթ.), 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։ (Ռուսաստան, Մոսկվա):

– Պարոն գեներալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է։ ԳԽ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ: Քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հանդիպման շուրջ, ի՞նչ ուղղություններ կառանձնացնեք երկկողմ համագործակցության համար։

Անկեղծ ասած, ես այդ հանդիպումից տեղյակ չեմ, բայց եթե նա եկել է այստեղ և շփվում է ՌԴ Գլխավոր շտաբի պետի հետ, ապա դա վատ չէ։ Ես չեմ ճանաչում Հայաստանի ԳՇ պետին, բայց եթե նա կիրթ է, պետականամետ, ապա նա շատ լավ խոսակցություն կարող է ունենալ Գերասիմովի հետ, ով շատ լավ գործիչ ու զինվորական է։ Ես կցանկանամ, որ նրանք ռազմական  համագործակցության վերաբերյալ լավ խոսակցություն ունեցած լինեն, որովհետև Ռուսաստանի հետ այդ ոլորտում գործակցությունը շատ կարևոր եմ համարում։

Դուք գիտեք, որ ես ստեղծել եմ Գյումրու 102-րդ ռազմաբազան, և շատ կարևոր է, որ  այդ բազայի հետ կապված միշտ կոնտակտը պահվի, որպեսզի թուրքի ցանկացած հարձակում կանխվի։ Իրենք Նախիջևանում զորավարժություններ էին անցկացնում Ադրբեջանի հետ։ Եթե նրանք ինչ-որ քայլ անեն Հայաստանի դեմ, կստացվի, որ Ռուսաստանի դեմ են քայլ անում։ Կամ երբ ադրբեջանական բանակը հարձակվում է Նոյեմբերյանի շրջանի վրա, նշանակում է, որ Ադրբեջանը հարձակվում է մի երկրի վրա, որը ՀԱՊԿ անդամ է։ Ցանկացած երկրի հարձակում Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա, բայց փաստորեն այդ բանաձևը չաշխատեց։ Միևնույն ժամանակ Հայաստանը օգնություն չի խնդրել, չի լացել, ինքնուրույն արժանի պատասխան է տվել։ Ես հպարտ եմ, որ մենք այնպիսի բանակ ենք ստեղծել, որը շատ մարտունակ է ու պատրաստ  է թշնամուն ցանկացած հակահարված տալ։

Իմ կարծիքով՝ Հայաստանի ԳՇ պետը պետք է եղբայրական, խելամիտ ու արդար համագործակցություն վարի Ռուսաստանի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում միմյանց պաշտպանեն։ Երբ ստեղծում էինք Գյումրու ռուսական ռազմաբազան, ես ՌԴ քաղաքացի էի, և ես միշտ ասել եմ, որ մենք այդ բազան ստեղծում ենք որպես ՆԱՏՕ-ից պաշտպանություն, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Մենք այդ պայմանագրում  գրել ենք, որ բազան ստեղծվում է ԱՊՀ տարածքում Ռուսաստանի պաշտպանության համար, իսկ հետո լրացրել ենք՝ այդ բազան նախատեսված է Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության համար, ՀՀ ԶՈՒ-ի հետ համագործակցությամբ։ Ես հուսով եմ, որ ԳՇ պետը այդ բաները պետք է լավ իմանա և հենց այդ բաների մասին խոսի Ռուսաստանի ԳՇ պետի հետ։ Այդ բազան միշտ պետք է մարտունակ լինի, արդիականացված ու գործի մեր բանակի հետ համագործակցությամբ։ Ես կուզեի, որ խոսակցությունները հենց այս ուղղությամբ լինեին։

– Մեկ շաբաթ առաջ էլ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր հանդիպել Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուի հետ։ Այս բոլոր հանդիպումները խոսո՞ւմ են այն մասին, որ կա սերտ համագործակցություն։

– Ես Տոնոյանին չեմ ճանաչում, չգիտեմ նրա գիտելիքները ռազմական ոլորտում։ Նա մեզ հետ չի հանդիպում, մեր կարծիքը չի ուզում իմանալ։ Բայց երևի նա գրագետ է, թեպետ չգիտեմ՝ նա ինչ աշխարհայացք ունի։ Ուստի չեմ կարող մեկնաբանել նրա հանդիպումները։ Ես պարզապես իմ կարծիքը հայտնեցի, թե ինչ կարող էին խոսել երկու երկրների ԳՇ պետերը։ Դա իմ տեսակետն է՝ որպես ռազմական գործիչ, որպես մարդ, ով աջակցում է մեր զինված ուժերին ու Հայաստանին։

– Նկատի ունեմ՝ այս փուլում երկկողմ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում  բավարա՞ր եք գնահատում։

– Ես, ինչքան գիտեմ, այդ համագործակցությունը բավարար է, վատ չէ։ Այն խզելը կտրականապես վատ կանդրադառնա մեզ վրա, նույնիսկ մահացու վտանգավոր է։ Ես դա ցանկալի չեմ համարում առաջին հերթին Հայաստանի համար։ Ինչո՞ւ. որովհետև բոլոր լավ զինատեսակները ռուսական են։ Երբ մենք ստեղծում էինք բանակը, մենք հաշվի էինք առնում հենվելը  ռուսական սովետական զինտեխնիկայի վրա։ Իսկ Ռուսաստանը ԽՍՀՄ իրավահաջորդն է. երբ ես սպա էի և երդում էի տալիս հայրենիքին, այդ ժամանակ ԽՍՀՄ կազմի մեջ էին մտնում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Տաջիկստանը, և՛ Վրաստանը։ Հայաստանը դարձավ Խորհրդային Հայաստանի ժառանգորդը, իսկ Ռուսաստանը՝ ԽՍՀՄ-ի։

Տանկերը սովետական էին, հիմա՝ ռուսական։ Ամեն ինչ հենված է հենց ռուսական զինտեխնիկայի վրա, մենք կախում ունենք։ Եթե վաղը այդ համագործակցությունը դադարի, Հայաստանում գտնվող զինտեխնիկան կարելի է դեն նետել, որովհետև այն հնարավոր չի լինի օգտագործել։ Ասում են՝ ՆԱՏՕ-ից կառնենք, բայց դա դեմ է ռուսական զինտեխնիկային,  ու այն չի համապատասխանի հայկական բանակին, այն լրիվ այլ ռազմական գիտության է պատկանում։ Այն  նույնպես կրակում է, բայց ոչ այնպես, ինչպես ռուսականը։ Ընդհանրապես միշտ իմացեք՝ ամենալավ  տեխնիկան ռուսականն է, տանկերը, հրթիռները… այդ ամենը ռուսական է ու շատ որակով։

Տեսեք՝ Վրաստանը կռվեց Ռուսաստանի հետ, որովհետև Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան, հիմա ընդդեմ Ռուսաստանի է գործում։ Վրացիները ՆԱՏՕ-ական ու ամերիկյան զենքով ամեն ինչ թողեցին ու վազեցին Հարավային Օսիայից։ Ռուսականից լավ տեխնիկա առայժմ չի ստեղծվել, ես երբեք չեմ ստել ու հենց այս հարցի շուրջ էլ Ձեզ ներկայացնում եմ ամբողջ ճշմարտությունը։ Մենք չենք կարող զինտեխնիկան փոխել ու ամերիկյանն օգտագործել։ Ամերիկայի քունը չի տանում, քանի դեռ Ռուսաստանը Հարավային Կովկասում է։ Ադրբեջանն էլ քաղաքական մարմնավաճառ է, ցույց է տալիս, թե Թուրքիայի ու Ռուսաստանի հետ է, բայց իրականում Իսրայելին է թողել իր մոտ։ Իսկ Իսրայելը նույն բանն է, ինչ ԱՄՆ-ը։ Դրա փոխարեն Իսրայելը Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր է վաճառում, բայց մերոնք էլ այդ միլիոնանոց սարքերը խոցում են։ Իսրայելի ամենագլխավոր պաշտպանը Միացյալ Նահանգներն է, որը Իրանի հանդեպ սանկցիաներ է կիրառում։ Այստեղ շատ վտանգավոր քաղաքականություն է, ցանկացած պահի կարող են Ղարաբաղում պատերազմ հրահրել։ Տեսեք՝ Նոյեմբերյանում էլ պատերազմ էին ուզում սկսել, բայց առաջ չգնացին, որովհետև մերոնք արժանի հակահարված տվեցին։ Հայաստանը պետք է ունենա ռուսական զինտեխնիկա, ինչքան շատ ու ժամանակակից՝ այնքան լավ։ Բայց Հայաստանը չպետք է ոչ մեկի վրա հույս դնի, միշտ պետք է իր բանակն արդիականացնի։ Ռուսներն էլ հիմա դժվար իրավիճակի մեջ են։ Բայց տեսեք՝ Տաջիկստանը չզանգեց Ադրբեջանին ու չասաց՝ ինչո՞ւ ես ՀԱՊԿ-ի վրա հարձակվում, ոչ Ղազախստանը, ոչ Ղրղըզստանը, ոչ էլ Բելառուսը չզանգեցին: Բայց ՀԱՊԿ-ը պետք է բողոքի նոտա հղեր ու ասեր, որ դուք հարձակվել եք ՀԱՊԿ անդամ երկրի վրա, դադարեցրե՛ք անկախ Հայաստանի վրա հարձակումը, բայց ոչ ոք դրա մասին ոչ մի բառ չասաց։ Հայաստանն էլ պետք է վարչապետի գլխավորությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմեր ու բողոքի նոտա հղեր։ Պետք չէ օգնություն խնդրել, մեր բանակը մեզ օգնում է, մեր անվտանգության երաշխավորն է, բայց աշխարհը պետք է իմանա իրականությունը։ Այլապես իրենք հայտարարում են, թե Հայաստանն է հարձակվել,  որովհետև իրենց քարոզչությունն ավելի լավն է, քան մերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում