Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Բացասական փոփոխություններ են եղել. հուսանք բարեփոխումների նոր գործիքակազմը չի թիրախավորի անբիծ դատավորներին

Դատավորների ընդհանուր ժողովի հաշվիչ հանձնաժողովի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով կամ դրա կազմակերպչական ոչ լավ աշխատանքի պատճառով ստվերվեց Դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ առաջադրվեց Սահմանադրական դատարանի թեկնածուն։ Ինչպիսի՞ն են ձեր դիտարկումներն այս մասով․ «Առաջին լրատվական»-ի հարցին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը պատասխանեց․ «Ես ձեռնպահ կմնայի հանձնաժողովի աշխատանքին գնահատական տալուց։ Անձամբ ճանաչում եմ հանձնաժողովի բոլոր անդամներին՝ բոլորն էլ բանիմաց, երկարամյա փորձով դատավորներ են, և ես չեմ կարծում, որ այդ թերությունները պայմանավորված են եղել նրանց կատարած աշխատանքով։

Ինչ վերաբերվում է ընտրությունների ընթացքին, ապա ես մի առիթով էլ ասել եմ՝ այդ խոսակցությունների հիմնական պատճառն այն էր, որ ժողովը փակ ռեժիմով անցկացվեց, ինչը մեր հասարակության համար այլևս ընդունելի չէ։ Քվեարկությունը նույնպես տեղի ունեցավ ԶԼՄ-ների բացակայության պարագայում․ թեև քվեարկությունը փակ գաղտնի է, սակայն այն լուսաբանելու որևիցե միջոց չկար։ Այս ամենը պետք է որ տեղիք տար նման լուրերի։ Պետք է նշեմ, որ ես ինքս, որպես Սահմանադրական դատարանի թեկնածու, նույնպես մասնակցել եմ այդ քվեարկությանը։ Ընտրություններից անմիջապես հետո դիմել էի ընտրությունների վերաբերյալ արձանագրությունը և դրան մասնակցած անձանց ցուցակները ստանալու նպատակով։ Զարմանալի էր ինձ համար, բայց ստացա շուրջ մեկ ամիս ուշացումով։ Թե ինչն էր ուշացման պատճառը, ես հիմա չեմ կարող նշել, որովհետև, իրոք, տեղյակ չեմ։ Իմ գործընկերներից կան մարդիկ, որոնք կարծում են, որ այդ ընթացքում փաստաթղթային ինչ-որ շտկումներ են իրականացվել, մյուս մասն էլ կարծում է, որ դրանով փորձ է արվել ստվերել ընտրությունների ընթացքը։ Ես ինքս հակված եմ և կուզեի, որ դա պայմանավորված լիներ մեր դատական դեպարտամենտի աշխատաոճով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում