Tuesday, 23 04 2024
23:18
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ

Պատվաստանյութային պատերազմը հասունանում է. ի՞նչ կորոշի Հայաստանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինն ու Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդել Ազիզ ալ Սաուդը քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրությունը, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Պուտինը ռուսական պատվաստանյութի հետ կապված հարցերը քննարկել է տարբեր երկրների հետ, ընդ որում՝ մի հանգամանք վկայում է, որ հարցը Ռուսաստանի համար խիստ կարևոր է ու զգայուն: Խոսքը Բելառուսի մասին է, երբ օրեր առաջ Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում Պուտինը պայմանավորվել էր, որ Բելառուսը կլինի առաջին երկիրը, որտեղ կառաքվի պատվաստանյութը: Հանգամանքը, որ բելառուսական թեժ զարգացումների ֆոնին Պուտինը Լուկաշենկոյի հետ քննարկում է պատվաստանյութի մատակարարման հարց, հուշում է, որ այդ հարցը ՌԴ նախագահի համար խիստ կարևոր քաղաքական օրակարգային հարց է: Այդ առումով էլ հատկանշական է, որ, չնայած միջազգային մակարդակում պատվաստանյութի, այսպես ասած, դեռևս չհաստատվածությանը, տարբեր երկրներ քննարկում են Ռուսաստանի հետ պատվաստանյութին առնչվող հարցեր: Իսկ Սաուդյան Արաբիան այդ իմաստով, անշուշտ, վերջին երկրներից կամ պատահական երկիր չէ, որպեսզի ստիպված լինի քննարկել այդպիսի հարցեր: Ահա այդ թոհուբոհի ֆոնին հատկանշական է երկու իրողություն: Լռություն է Հայաստանի հետ այդպիսի քննարկումների առումով, ինչը, թերևս, տարօրինակ է, հաշվի առնելով հայ-ռուսական փոխհարաբերությունը երկկողմ ու եվրասիական տիրույթում, և ուշագրավ է Ադրբեջանի պարագան, որտեղ խոսվում է քննարկումների մասին, սակայն ակնարկվում, որ դեռ չկա համաձայնություն:

Այդ երկու իրողությունները առնվազն առաջացնում են հարց՝ արդյո՞ք կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը առնվազն տողատակում ներգրավված է արցախյան կարգավորման գործընթացի կամ հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակում: Պատվաստանյութն անշուշտ դառնալու է աշխարհաքաղաքականության գործիք, այստեղ, թերևս, չկա որևէ կասկած: Այդ իմաստով, մեծ է հավանականությունը, որ այն կարող է դառնալ աշխարհաքաղաքական ընտրության նոր առարկա՝ ումից ձեռք բերել պատվաստանյութը և որքան: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ պատվաստանյութի համար Հայաստանը բանակցում է մի քանի ուղղություններով: Հետաքրքիր է՝ արդյո՞ք այդ հարցը կդառնա նաև ներքաղաքական օրակարգի մաս, թե՞ դա կախված է լինելու այն իրողությունից, թե հատկապես որ ուղղությամբ է Հայաստանի բանակցությունն առավել արդյունավետ: Օրինակ՝ Հայաստանում կծավալվի հայտնի ուժերի ներգրավվածությամբ թեժ հակապատվաստանյութային արշավ, եթե Հայաստանը որոշի այն ձեռք բերել Ռուսաստանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում