Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քանի՞ նոր խայտառակ վճիռ պետք է լինի, որ գործուն քայլեր ձեռնարկվի․ Մարտի 1-ի գործի ճակատագիրը կախված է Քոչարյանի կալանքի տակ գտնվելուց

«Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդները որոշել են դադարեցնել դատական նիստերին իրենց մասնակցությունը՝ դրանք որակելով էժանագին թատրոն: Ո՞րն է այս որոշման պատճառը. թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս և այլ հարցերի անդրադարձան փաստաբան Տիգրան Եգորյանը և Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

«Սա կտրուկ որոշում չէ, նույնսիկ ուշացած որոշում է,- նշեց Տիգրան Եգորանը,- ի սկզբանե կար ռիսկ, որ Մարտի 1-ի գործի դատավարությունը ոչ մի տեղ չի տանելու: Լուրջ մտահոգություններ կային, որ դատական ռեֆորմ կամ առանցքային «չարորակ ուռուցքի» հեռացում իշխանությունը հնարավոր է չկարողանա  իրականացնել: Մեկուկես տարի առաջ կային ենթադրություններ, որ դատական իշխանությունում որևէ ռեալ փոփոխություն հնարավոր չի լինի իրականացնել, հիմա դա փաստ է»:

«Երբ 1018-19թթ. կարևորագույն գործերի վերբերյալ ՄԻԵԴ-ի վճիռներն ստանալուց հետո անգամ դրանց պատասխանատու նախկին դատավորները շարունակեցին պաշտոնավարել, հասկանալի դարձավ, որ շատ լուրջ է խնդիրը:  Նախկին դահիճն այսօր գտնվում է դատական իշխանության այն սեգմենտում, որը պետք է կարողանա սպասարկել հետհեղափոխական Հայաստանի շահերը: Ո՞վ կհավատա, որ մեկ-երկու տասնամյակ հանցավոր ռեժիմին և տոտալիտար իշխանությանը սպասարկած, մարդու իրավունքները զանգվածաբար ոտնահարած, սպանություններ գործած և մարդկաց ունեզրկած իշխանությունների հետ համանգործակցած դատական համակարգն այսօր կպայքարի այդ արատների դեմ»,- նշեց փաստաբանը:

Սարգիս Քլոյանը նույնպես մտահոգություն հայտնեց Մարտի 1-ի գործի քննության անընդհատ ձգձգումների առնչությամբ. «Տարիուկես է մասնակցում եմ դատական նիստերի, միայն ու միայն լսվում են միջնորդություններ: Կռիվ ենք տալիս փաստաբանների հետ, մենք ոչ մի օգուտ չենք տեսել դատական նիստերից»: Սարգիս Քլոյանի դիտարկմամբ՝ Ռ. Քոչարյանը և մյուսները սպասում են թեժ աշնանը, հույս ունեն, որ իշխանափոխոթյուն կլինի և իրենք հետ կգան:

Տիգրան Եգորյանի դիտարկմամբ՝ հայաստանյան այսօրվա դատական համակարգն ի վիճակի չէ մարսել Մարտի 1-ի խորը բովանդակությամբ գործը:  «Դատական համակարգն այսօր իր անպատժելիության գագաթնակետն է ապրում… Քանի՞ նոր խայտառակ վճիռ պետք է լինի, որ իշխանությունը գործուն քայլեր ձեռնարկի»,- ընդգծեց փաստաբանը: Նա նաև հավելեց, որ թավշյա հեղափոխությունով իշխանության եկածները պետք է լինեն ազնիվ ու մաքուր, բայց դատական համակարգը մաքրված չէ:

Սարգիս Քլոյանը հավաստացրեց, որ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները կհետևեն զարգացումներին, և եթե իրավիճակ փոխվի, կմասնակցեն դատական նիստերին:

Մանրամանս՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում