Հունաստանի և Կիպրոսի հետ Թուրքիայի հակամարտության սրումը կդառնա սեպտեմբերի վերջին Եվրախորհրդի նիստի հիմնական թեման, երբ քննարկվեն Անկարայի դեմ պատժամիջոցները:
Այս տեղեկությունը հաստատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ հաղորդում է Euractiv-ը:
Լե Դրիանն ասել է, որ ԵՄ-ի այլ երկրներում իր գործընկերների հետ արդեն քննարկել են պատժամիջոցների շրջանակը, որը կարող են իրականացնել Թուրքիայի դեմ:
ԵՄ արտգործնախարարները օգոստոսի վերջին Բեռլինում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանը համաձայնության եկան Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցուցակի վերաբերյալ այն դեպքում, եթե Անկարան չնվազեցնի իր գործողությունների սրումը Արևելյան Միջերկրական ծովում՝ ներառյալ նավթի և գազի հորատանցքերի անօրինական հորատումը: