Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

«Աշոտից ապրանք չառնեքը» հասկացանք, ինչո՞ւ չի խոսվում, թե ո՞ր դեղատնից են գնել սպիրտը, ո՞ր ընկերության արտադրանքն է

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 17-ը մահվան ելքով, 16 պացիենտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով: Այս պահին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 13 պացիենտ։ Պացիենտների մոտ նկատվել են նյարդաբանական ախտանշաններ (սրտխառնոց, գիտակցության մթագնում, գլխապտույտ), կոմատոզ վիճակ, պացիենտներից 3-ի մոտ ի հայտ է եկել կուրություն։ Այս բոլոր նախանշանները բնորոշ են մեթանոլով թունավորմանը: Պացիենտներից միայն 1-ի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, իսկ մնացածը շարունակում են մնալ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ ոչ գործարանային արտադրության, անհայտ ծագման, «տնական», խանութից գնված առանց մակնշման, դեղատնից գնված սպիրտի օգտագործումից:

Ոստիկանությունը հայտնեց միայն Արմավիր քաղաքում ոմն Աշոտ Հովսեփյանի տվյալները, որից գնված օղուց ևս թունավորվել էին ու մահացել՝ հորդորելով զերծ մնալ այդ մարդուց օղի գնելուց։ Սակայն Երևանի ու Կոտայքի դեպքերի մասին որևէ տեղեկություն իրավապահ մարմինների կողմից այդպես էլ չհրապարակվեց, թե ովքեր են օղին պատրաստել, սպիրտը որտեղից են ձեռք բերել և այլն։ Հարցված քրեական գործի շրջանակում կա ձերբակալված 3 անձ։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այս երևույթը կապում է նաև ակցիզային հարկերի բարձրացման հետ, որի հետևանքների մասին կանխատեսում արվել էր։ Բաբկեն Պիպոյանի խոսքերով՝ երբ ակցիզային հարկը թանկանում է, ապրանքը, որը մարդիկ ձեռք են բերում, ևս թանկանում է։ Իսկ երբ թանկանում է այդ ապրանքը, առաջանում ավելի էժան ապրանքի պահանջարկ, ու շատ արագ ձևավորվում սև շուկա։

«Եթե հետ գնանք մեկ տարի, կտեսնենք, թե որ խմիչքներն ինչքան էին թանկանում։ Հիմա վերցնում ենք օղին, նայում ենք ակցիզային հարկը, հանում ենք շշի գինը, հանում ենք աշխատողի փողը և հաշվում ենք բուն խմիչքի գինը։ Շուկայում շատ արագ ձևավորվում է սև առաջարկ։ Տեսեք, այն երկրներում, որտեղ ծխախոտի ակցիզային հարկը շատ թանկ է, այդ երկրներում հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխողների քանակը ու ծխախոտի վաճառքի տվյալները էականորեն տարբերվում են ակցիզային հարկի տակ ընկած ապրանքի քանակից։ Վերցրեք եվրոպական ցանկացած զարգացած երկիր՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, ու տեսեք, թե ինչ ծավալի սև շրջանառությունով ծխախոտ է իրացվում՝ հատկապես երիտասարդության շրջանում։ Զարգացած երկրներն անգամ ամբողջությամբ չեն կարողանում նման խնդրին լուծում տալ»,- համեմատական անցկացրեց Բաբկեն Պիպոյանը։

Գալով կոնկրետ օղու թունավորման դեպքին, Պիպոյանը նշեց՝ պատկան մարմինները ոչ միայն չկարողացան կանխել ողբերգությունը, այլև, կարծես, չեն ցանկանում դեպքի լիարժեք շղթաները բացել։ «Հարց է առաջանում՝ ինչպես է ստացվում, որ Արմավիրի Աշոտի մասին գիտենք ամեն ինչ, բայց Երևանի ու Կոտայքի դեպքերի մասին՝ առ այսօր ոչինչ։ Մինչդեռ, գիտենք, որ ոչ մի համաճարակաբանական կապ չկա այս դեպքերի միջև։ Ինչո՞ւ չի խոսվում, թե այս մարդիկ ո՞ր դեղատնից են գնել բժշկական սպիրտը, որից թունավորվել են քաղաքացիները։ Ինչո՞ւ չեն ասում, թե ո՞ր ընկերության արտադրանքն են գնել։ Ինչո՞ւ չի խոսվում այդ մասին։ Պետք է հասկանանք՝ արդյոք գործընթացը հովանավորվում է, թե ոչ։ Որովհետև առնվազն տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ ունենք երեք դեպք, բայց տարբեր կերպ են տեղեկատվությունը փոխանցում։ Մի դեպքում հորդորում են զերծ մնալ Աշոտից գնած օղուց, բայց չեն խոսում, թե ո՞ր բժշկական սպիրտից հեռու մնանք։ Մարդիկ գնել են, չէ՞, բժշկական սպիրտը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ սրա մասին ոչ մի խոսք չկա»,- հարցեր է բարձրաձայնում Բաբկեն Պիպոյանը։

Դիտարկմանը, որ իշխանության մարմինների, ներկայացուցիչների կողմից որևէ արձագանք չեղավ այս դեպքին, անգամ հայտարարության մակարդակով, Պիպոյանն ասաց՝ ոչ միայն արձագանք չեղավ, այլև կարևորագույն՝ անվտանգության հարցով որևէ արձագանք չեղավ իրավապահ մարմինների կողմից։

«Աշոտից ապրանք չառնեք։ Դա հասկացանք։ Բայց հաջորդ մահվան պատճառները ինչի՞ց էին։ Ինչո՞ւ չեն խոսում սրա մասին։ Առանց դրա չենք կարող վերլուծություն անել։ Բայց կարող ենք ասել, որ, միանշանակ, բավարար չափով քայլեր չեն իրականացվում։ Եթե դուք գիտեք, որ իքս դեղատնից առած ապրանքն է պատճառ եղել, այո՛, դուք կարող եք գնալ իքս դեղատուն ու իգրեկ ապրանքանիշի սպիրտն ամբողջությամբ դուրս հանեք։ Բայց դուք չեք կարող իմանալ, թե այդ սպիրտից որ քաղաքացու տանն ինչքան կա, ով է առել, ինչ ծավալով է օգտագործել և ինչ նպատակ ունի դրա հետ կապված։ Չի բացառվում, որ այդ բժշկական սպիրտն ինչ-որ մեկը տարել ու լցրել է իր տան քաշած օղու մեջ՝ ավելի բարձր «գրադուսով» մրգային օղի ստանալու համար։ Այսինքն՝ չհաղորդակցվել, տարաները ցույց չտալ, թե որ տարայից ու որ օրվա արտադրանքից է պետք զգուշանալ, չի արվել, ակնհայտ չի արվել»,- շեշտեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Մեր զրուցակիցը հավելեց՝ այս մեկ շաբաթում իրենք լռեցին՝ հասկանալով, որ պատկան մարմիններին էլ է ժամանակ հարկավոր արձագանքելու համար, սակայն, Պիպոյանի խոսքերով, ակնհայտ է, որ նրանք դանդաղում են։ «Եթե մինչև շաբաթվա վերջ իրենք չարձագանքեն, մենք միանշանակ կտանք գնահատականներ, թե ինչ է պետք անել, ինչ չի արվել ու անպայման կփորձենք նաև պարզաբանում ստանալ, թե որն էր պատճառը, որ այս կարևորագույն հարցերը մնացին օդում ու անպատասխան»,- իր խոսքը եզրափակեց Բաբկեն Պիպոյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում