Tuesday, 16 04 2024
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա

ՍԴ դատավորի թեկնածուն՝ «կաշառակեր դասախոսների» ցանկում

2009 թվականի մարտի 11-ին առավոտյան Երևանի կենտրոնական փողոցների շենքերի պատերին, Երևանի պետական համալսարանի ամբողջ տարածքի շենքերի պատերին, անցումների տակ փակցված էին «կաշառակեր դասախոսներ» գրությամբ դասախոսների լուսանկարներ։ Այդ ակցիան բավական մեծ հնչեղություն ստացավ, քանի որ ցանկում կային բազմաթիվ հայտնի դասախոսների անուններ։

Իհարկե, կրթության և գիտության նախարարությունը, ԵՊՀ-ն և այլ պատկան մարմիններ շտապեցին ակցիան հիմնազուրկ, փաստազուրկ համարել։ Ակցիան «Միասին» երիտասարդական շարժումն էր կազմակերպել։ Նպատակն էլ, ըստ շարժման, բուհերի ուսանողության ուժերով բուհերում տեղի ունեցող բոլոր կոռուպցիոն երևույթները վեր հանելն էր։

Կոռումպացված դատավորների շարքում նշված էին հետևյալ անունները. Մարտիրոս Պետրոսյան (ՀՊՏՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր), Այվազյան Նորիկ (ԵՊՀ սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ), Բաբայան Սերգեյ (ԵՊԼՀ ՕԼՖ փոխդեկան), Թասլաքյան Առաքել (ԵՊՀ ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ), Գրիգորյան Սերգեյ (ԵՊՀ անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ), Այվազյան Վարդան (իրավաբանական գիտ. թեկնածու), Պողոսյան Արայիկ (ՀՊՏՀ մաթեմատիկայի ամբիոն), Հակոբջանյան Հրաչյա (ԵՊԼՀ լեզվաբանության ամբիոն), Փոլադյան Հրաչյա (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոս), Ավագյան Մկրտիչ (ԵՊԼՀ պրոռեկտոր), Սարգսյան Հայկ (ԵՊՀ տնտեսագիտության ֆակ. դեկան), Ղարիբյան Գրիգոր (ԵՊՀ տնտես. ֆակ. ամբիոնի վարիչ), Մարզպանյան Հարություն (ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան), Աբրահամյան Սամվել (ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրություն) և այլ դասախոսներ։

Ի դեպ, նկատենք, որ կաշառակեր դասախոսների ցանկում փակցված էր նաև Արթուր Վաղարշյանը, որը ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչն է, իսկ ներկայումս առաջադրվել է որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։

«Կաշառակեր դասախոսներ» ակցիայի կազմակերպիչները կոչ էին անում բոլոր ուսանողներին միանալ իրենց պայքարին և աջակցել կոռուպցիան, կաշառակերությունը և մյուս անօրինական երևույթները բուհերից արմատախիլ անելու գործին: «Եկել է ժամանակը, որ ուսանողներն իրենք զբաղվեն իրենց բուհերում օրինականության հաստատման գործով:

Կրթական համակարգում գործող կոռուպցիան նպաստում է մյուս բոլոր համակարգերում դրա ձևավորմանը՝ այն պարզ պատճառով, որ մեր կրթական համակարգն արտադրում է կոռումպացված կադրեր այլ համակարգերի համար: Հետևաբար՝ բուհական կոռուպցիայի դեմ պայքարն է այս պահին կարևորագույնը»,- 2009-ին ասված էր շարժման հաղորդագրության մեջ։

Շարժման մասնակիցներն ի՞նչ իմանային, որ բուհական կոռուպցիայի մեջ թաթախված դասախոսներից մեկը, արդեն նոր Հայաստանում պետք է առաջադրվի որպես Սահմանադրական դատարանի դատավոր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում