Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ինչպիսին կլիներ Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը, եթե միայն լիներ որակապես այլ համակարգ

Հայաստանի արտաքին պարտքը մոտենում է 6 միլիարդ դոլարի: Այս տարվա հունիսի 30-ի դրությամբ տարեսկզբի համեմատ աճել է 3.4 տոկոսով։ Հունիսի 30-ի դրությամբ արտաքին պետական պարտքը կազմել է 5 մլրդ 981.646 մլն դոլար, իսկ դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել էր 5 մլրդ 784.518 մլն դոլար։ Պարտքը թերևս դարձյալ կաճի, քանի որ կորոնավիրուսի բերած համաշխարհային տնտեսական ճգնաժամը նոր մարտահրավեր է փոքր տնտեսությունների համար:

Միաժամանակ այս ֆոնին բավական հետաքրքիր մի թիվ է հրապարակվել Ադրբեջանում: Այնտեղ պետական պարտքը անցել է 9 միլիարդ դոլարը՝ կազմելով 9,1 միլիարդ: Ընդ որում, Ադրբեջանում լրջագույն լարում է նաև պետական բյուջեի առումով:

Ինչով են ուշագրավ թվերը: Հայաստանը, որ չունի նավթ և գազ, ունի շատ ավելի փոքր արտաքին պարտք, քան Ադրբեջանը, որը հղփացել է նավթադոլարներով: Չխորանալով այս թվերի առավել մանրամասնությունների և տնտեսագիտական վերլուծության մեջ՝ արձանագրենք թերևս, որ այստեղ նկատվում է երկու բան: Մեկ, որ չնայած Հայաստանի անարդյունավետ կառավարման մոտ քառորդ դարին՝ այդուհանդերձ, Ադրբեջանի համեմատ Հայաստանի Հանրապետությունը կառավարվել է թերևս շատ ավելի, այսպես ասած, խղճով ու մտքով, թեև գործ ենք ունեցել ամենակուլ և մսխող տրամաբանությամբ համակարգի հետ: Եվ մյուսը՝ հենց այդ առումով կարելի է պատկերացնել, թե Հայաստանը քանի քայլ, աստիճան, թռիչքաձև տրամաբանությամբ որքան առաջ կլիներ Ադրբեջանից, եթե Հայաստանում կառավարող համակարգը իր բնույթով, տրամաբանությամբ, փիլիսոփայությամբ և արժեհամակարգով չլիներ մսխող, չլիներ յուրացնող, այլ գործեր լիարժեք ստեղծարար ռեժիմում՝ թույլ տալով ամբողջությամբ իրացնել հայ ժողովրդի իրապես ստեղծագործական տաղանդը և կարողությունը:

Դժբախտաբար, Հայաստանի կառավարող համակարգը կարող էր համեմատվել միայն Ադրբեջանի համակարգի հետ, ու թերևս չարյաց փոքրագույնն է այն, որ այդ համակարգի հանդեպ մերն իհարկե ունի առավելություն, և համեմատությունը մեր համակարգի օգտին է: Այդուհանդերձ, դա այն նվազագույնն է, պատմական նվազագույնը, որը թույլ է տվել քառորդ դարից ավելի կառավարած համակագին չարժանանալ պետականության կորստի հասցնելու պատմական նզովքի՝ 2018-ին անարյուն կերպով փոխանցելով իշխանությունը և կառավարման ղեկը հանրությանը:

Ավելին, տավուշյան մարտերը երկու տարի անց վկայեցին, թե ընդամենը 2 տարվա ընթացքում ինչպիսի որակական առավելության է հնարավոր հասնել Ադրբեջանի նկատմամբ՝ ընդամենը պետությունից չգողանալու և եղածը պետական նպատակների վրա ծախսելու շնորհիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում