Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ընդդիմության համակարգող խորհրդի անդամների անհետացումն առեւանգում է որակել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով քաղաքական գործչի մամուլի ծառայությանը:
Ըստ նրա, Բելառուսի ներկայիս կառավարությունը «տեռորով է զբաղված»:
«Մարիա Կոլեսնիկովայի, Անտոն Ռոդնյանկովի և Իվան Կրավցովի առեւանգումը Համակարգող խորհրդի աշխատանքը խափանելու և նրա անդամներին վախեցնելու փորձ է»,- ասել է Տիխանովսկայան:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ընդդիմությունը կշարունակի պայքարը և «կփորձի ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և անցկացնել նոր արդար ընտրություններ»՝ անկախ ամեն ինչից:
Ավելի վաղ Համակարգող խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել էր Մարիա Կոլեսնիկովայի, Իվան Կրավցովի և Անտոն Ռոդենկովի անհետացման մասին: Իր հերթին, Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է, որ իրենք տեղեկություններ չունեն այդ մարդկանց բերման ենթարկելու մասին: