Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Սփյուռքահայ գործարարի սնանկության գործով քաղաքական պատվեր կատարած դատավորը չի կարող ՍԴ դատավոր լինել

Մի քանի օրից Ազգային ժողովում պետք է կայանա Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրությունը։ Իշխանությունը, իշխանական պատգամավորները, մեր տեղեկություններով, մինչև վերջ պահն էլ չգիտեն, թե ինչպես են քվեարկելու թեկնածուներին։ Շաթիրյանի հարցը թերևս ավելի հեշտ է, նրա վերաբերյալ կարծես կոնսենսուս կա։

Բարդը Արթուր Վաղարշյանի ու Երվանդ Խունդկարյանի հարցն է։ Որոշ տեղեկություններով՝ իշխանական պատգամավորները Վաղարշյանին էլ են հակված, բայց Խունդկարյանի նկատմամբ պատգամավորների մեծամասնությունը վերապահում ունի։ Ենթադրվում է, որ եթե միասնական քվեարկելու որոշում չլինի, և քվեարկությունը լինի ազատ, ապա Խունդկարյանը հաստատ չի ընտրվի բարձր դատարանի դատավոր։

Եվ մինչ քաղաքական շրջանակներում քվեարկության շուրջ խմորումներ են, մենք շարունակում ենք ներկայացնել Խունդկարյանի մասնակցությամբ այն դատական գործերը, որոնցով արձանագրված խախտումները (մեծ մասը, ի դեպ, արձանագրվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից) խոչընդոտ են նրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր լինելու բարձր կոչմանը։

Թեղուտի հանքավայրի հետ կապված սեփականության գործերին, «Ա1+»-ի, սփյուռքահայ մեկ այլ գործարարի դեպքերին մենք արդեն անդրադարձել ենք։ Այսօր էլ կանդրադառնանք կրկին սփյուռքահայ գործարար, «Արին կապիտալ» ընկերության հիմնադիր Էդմոն Խուդյանի գործին։ Սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանի գործը, ինչպես հայտնի է, գտնվում է միջազգային տնտեսական դատարանում (ICSID), և գործարարի հիմնական սպասելիքը հենց միջազգային դատարանից է։ Հայաստանում գործի քննությունը շարունակում է ձգձգվել, նիստերը նշանակվում և հետաձգվում են տարբեր պատճառներով։ Միջազգային դատարանից գործի քննության վերջնական ելքն ակնկալվում է 1-2 տարուց։ Խուդյանը այս հայցով ակնկալում է 15 միլիոն դոլար։

Խուդյանը տարիներ շարունակ բարձրաձայնել է, որ գործարար Վլադիսլավ Մանգասարյանը իրեն թալանել է, հասցրել սնանկության: Էդմոն Խուդյանն իր հայտարարություններում բազմիցս նշել է, որ այդ գործում Մանգասարյանին աջակցել են պետական այրերը, մասնավորապես Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, ով ներկայումս հետախուզման մեջ է։ Նրանք համատեղ կատարել են ավելի քան 8.500.000 մլն դոլարի թալան:

Այդ թալանն օրինականացնելու գործում էլ պետական այրերին ու նրանց հետ փոխկապակցված անձանց «անգնահատելի» աջակցություն են ցուցաբերել ՀՀ դատարանները։ Մասնավորապես, դատարանը միտումնավոր կերպով սնանկության հասցրեց և սնանկ ճանաչեց Խուդյանին պատկանող «Արին կապիտալ» ընկերությունը։ Այնուհետև այս և տարբեր այլ գործերով ներպետական ատյաններ, այդ թվում Վճռաբեկ դատարան ներկայացված բոլոր բողոքները մերժվել են։ Հիշեցնենք՝ այդ գործերով որպես նախագահող դատավոր է եղել հենց Երվանդ Խունդկարյանը։

Խուդյանի կողմից միջազգային արբիտրաժային դատարան ներկայացված հայցը Հայաստանի բյուջեի վրա շատ թանկ է նստելու։ Մենք արդեն գրել ենք, որ այս գործով միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու համար Հայաստանը պայմանագիր է կնքել մի քանի փաստաբանական ընկերությունների հետ, որոնց աստղաբաշխական գումարներ է վճարում։ Ընդհանուր առմամբ մինչև այս գործի վերջնական ելքը ՀՀ բյուջեից 850 հազար ԱՄՆ դոլարից ավելի գումար է վճարվելու։ Արբիտրաժային վարույթը բաղկացած է 3 փուլից։ Առաջին փուլի համար պատվիրատուն, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը, իրավաբանների խմբին վճարելու է 150 հազար ԱՄՆ դոլար, ևս 150 հազար դոլար՝ երկրորդ փուլի համար, և երրորդ՝ գործը ըստ էության քննելու փուլի համար՝ 550 հազար ԱՄՆ դոլար։ Եվս 25 հազար ԱՄՆ դոլար հատկացվել է փաստաթղթերի թարգմանության, այլ փորձագետների վճարելու համար։
Բուն դատաքննությունն արդեն ավարտվել է, և սպասվում է գործով վճիռը։

Սփյուռքահայ գործարարը վստահ է, որ ինքը միանշանակ հաղթանակ է տանելու։ Նա այս հայցով ակնկալում է 15 միլիոն դոլար։ Այսինքն՝ միայն մեկ գործով, այդ գործով հայաստանյան դատարանների, այդ թվում՝ Երվանդ Խունդկարյանի ապօրինի ու քաղաքական պատվերով կայացված վճիռների պատճառով ՀՀ պետական բյուջեից մոտ 16 միլիոն դոլար գումար է ծախսվելու։ Եվ այսքանից հետո եթե Երվանդ Խունդկարյանը պետք է ընտրվի ու դառնա Սահմանադրական դատարանի դատավոր կամ նախագահ, ապա կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ոչինչ չի փոխվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում