Friday, 19 04 2024
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին

Ռևանշիստները չեն հասկանում, որ իրենց հաղթել է ոչ թե Նիկոլը, այլ ժողովուրդը, ու չարժի ժողովրդից մուռ հանել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

– Պարոն Խաչատրյան, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն ասում է, որ պետք է օր առաջ ազատվել Փաշինյանի իշխանությունից, և դրա համար պատրաստ է գործակցել գրեթե բոլոր ուժերի հետ: Ի՞նչ հնարավորություններ ունեն այդ ուժերը՝ ըստ Ձեզ։

– Առայժմ մենք տեսնում ենք, որ փորձում են համախմբվել բոլոր այն ուժերը, որոնց ըստ էության նոր օրակարգը՝ օրենքի դաշտում ապրելը, չի բավարարում։  Երբ տեսնում ենք, թե ովքեր են նրանց աջակցում, ովքեր ինչ քարոզչություն են տանում՝ նրանք բոլորը սովոր են քվազի դեմոկրատական համակարգին։ Այսինքն՝ լինեն արտոնյալներ, չենթարկվեն օրենքներին ու օգուտներ ստանան՝ ընդհանուրի չքավորության ու թշվառության հաշվին։ Ակնհայտ է մեկ բան՝ նոր համակարգի հակառակորդները համոզվել են կամ ներքին համոզմունք ունեն, թե այս իշխանությունները չեն արդարացրել ժողովրդի սպասումները, ու հույս ունեն դժգոհության ալիքի վրա հետ պտտել անիվը։ Բայց կարծում եմ՝ ժողովուրդը դա գիտակցում է և երբեք այդ խայծը կուլ չի տա։ Իրոք, նոր իշխանությունները անփորձություն են ցուցաբերում, բավարար չափով հղկված չեն։ Այս բոլորը մենք տեսնում ենք, բայց նաև կարծում ենք, որ այլ  կերպ հնարավոր չէր։ Երկու տարվա մեջ դժվար թե  առաջանար մի նոր քաղաքական հոսանք, որն օրվա մարտահրավերները ավելի արդյունավետ լուծելու ներուժ կունենար։ Հետևաբար մինչև հերթական ընտրությունները սրանք ամեն ինչ պետք է անեն, որ արտահերթ ընտրություններ նախաձեռնեն։ Երբ  սկսվի քարոզարշավ, ու այս իշխանությունները ներկայացնեն իրենց արածն ու անելիքը, շատ շատերը կհասկանան, որ գոնե այս պահին իրենց այլընտրանք չկա։ Հետևաբար պատահական չէ, որ նրանք  իրենց ամբողջ գործունեությունը կենտրոնացնում են մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի դեմ, որովհետև նրանք ամեն կերպ փորձում են մարդկանց բացատրել, թե օրվա բարդությունների պատճառը Նիկոլ Փաշինյանն է։ Բայց, իմ կարծիքով, այդ բարդությունների պատճառն այն է, որ այդ ուժերը ամեն ինչ անում են, որ բոլոր գործերը վատ ընթանան, լավ լինելու համար մատը մատին չեն տալիս։ Այդ մարդիկ ղեկավարվում են՝ ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով։ Անգամ այս համաճարակի պայմաններում ամեն ինչ անում են, որ համաճարակը հանկարծ չթուլանա, չդանդաղի, մարդիկ դիմակներ չկրեն։ Այս մարդիկ սովոր են ապրել թալանի հաշվին, ու նրանց նպատակն է հենց այդ միջավայրին վերադառնալը։ Նրանք դատապարտված են ու ապագա չունեն, որովհետև հասարակությունն այլևս թույլ չի տա, որ թալանչիները  ուղղակի կամ քողարկված ձևով իշխանություն ստանան։

– Իսկ այդ ամենը հնարավո՞ր է առանց Ռուսաստանի աջակցության։

– Ես ուղղակի չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ Ռուսաստանի իշխանությունները միշտ հաշվի կնստեն Հայաստանի հասարակության պահանջի հետ։ Մենք այսօր ունենք լեգիտիմ իշխանություն, ու ակնհայտորեն Ռուսաստանը դրա հետ հաշվի է նստում։ Իհարկե,  բացառված չէ, որ նրանց ձեռնտու լինի Հայաստանում տեսնել մի իշխանություն, որն ավելի շատ իրենցից  է կախված լինելու, քան Հայաստանի հասարակությունից, ինչպիսին որ նախորդ իշխանությունն էր։

– Բայց դեմ  էլ չի լինի ընդդիմության շարքերում այդպիսի գործընկերներ ունենալ։

– Ազատ Արշակյանը փայլուն ձևակերպել է՝ դրանք ընդդիմություն չեն, ռևանշիստներ են։ Այն մարդիկ, ովքեր այսօր հանրահավաքներ են ձեռնարկում, ռևանշիստներ են։ Ի՞նչ է նշանակում ռևանշիստ, այսինքն՝ վերադառնալ հնին, ռևանշ վերցնել։ Բայց նրանք չեն հասկանում, որ նրանց հաղթել է ոչ թե Նիկոլը, այլ ժողովուրդը, ու չարժի ժողովրդից մուռ հանել։ Նրանք դա լավ չեն հասկանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում