Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում 50 աշակերտի համակարգիչներ տրամադրվեցին

Ամեն ինչ սկսվեց մի դրամից IDBank-ն ու Idram-ն ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության առաջին փուլը։

Ինչպես և հայտարարել էին, հունիսի 5-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Idram  հավելվածի, կայքի, IDBanking.am առցանց հարթակի, Բանկի և Իդրամի տերմինալների միջոցով կատարված ցանկացած վճարման դիմաց ընկերություններն իրենց միջոցներից 1 դրամ փոխանցել են նախաձեռնությանը։

Արդյունքում հավաքվել է 5 մլն 34 հազար 750 ՀՀ դրամ, որով Տավուշի և Լոռու սահմանամերձ և լեռնային գոտիների աշակերտների համար գնել են համակարգիչներ հեռավար կրթությունը շարունակելու համար։ Ընդ որում IDBank-ը հավելյալ գումար է հատկացրել, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ձեռք բերել ԿԳՄՍ նախարարության չափորոշիչներին համապատասխան 50 համակարգիչ։

Բարեգործության միջազգային օրը ընկերության ներկայացուցիչները համակարգիչների մի մասը հանձնել են ԿԳՄՍ նախարարությանը՝ Տավուշի սահմանամերձ գյուղերի աշակերտներին տրամադրելու նպատակով։

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանի խոսքով՝ սա մեծ ներդրում է ապագայի մեջ․  «Յուրաքանչյուր ներդրում հանրակրթության մեջ մեծ արդյունքով հետ է վերադառնալու: Այնպես որ հնարավոր է, որ դուք հիմա օգնում եք մի աշակերտի, որը մեծ գործ է անելու Հայաստանի բանկային համակարգում»,- ասել է Արտաշես Թորոսյանը։

Համակարգիչների մյուս մասը տրամադրվել է Լոռու մազի լեռնային գյուղերի երեխաներին:

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ղեկավար Ռաֆայել Հարությունյանը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում համակարգիչները տրամադրվելու են այն երեխաներին, ովքեր տարին հեռավար են սկսելու։ «Այս պահին մենք կարիքների գնահատում ենք իրականացրել և պարզել, որ լեռնային գյուղերից 37 երեխա դպրոց չի հաճախելու, սակայն հեռավար դասերին մասնակցելու համար էլ չունեն համապատասխան սարքեր։ Այժմ արդեն դպրոցների միջոցով սարքերը կտրամադրվեն շահառու աշակերտներին և դրանով կապահովվի նրանց կրթության անընդհատությունը», – ասել է Ռաֆայել Հարությունյանը:

Idram ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով ընկերությունում հատկապես ուրախ են, որ համակարգիչները ստացան այն երեխաները, ովքեր ամենաշատը դրա կարիքն ունեն։ «Փաստացի մենք սրանով կարողանում ենք ապահովել այդ երեխաների կրթության շարունակականությունը։ Սա երկու ընկերությունների նախաձեռնությամբ, բայց հազարավոր հաճախորդների բարի կամքով ձեռք բերված արդյունք է, ինչի համար հատուկ շնորհակալություն մեր հաճախորդներին»,- ասել է Գոռ Ամիրյանը։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշել է, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շարունակվում է։ «Առաջին ծրագիրն արդեն իրականություն է, և մենք հնարավորություն ունեցանք համոզվելու, որ գուցե սիմվոլիկ թվացող 1 դրամներն իսկապես կարող են խնդիր լուծել։ Մեր հաջորդ ծրագիրը նույնքան ոգևորիչ է, որովհետև բնապահպանական ուղղվածություն ունի․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի հրդեհ էր տեղի ունեցել Ծիծիեռնակաբերդի հարակից այգում և մեծ վնաս էր հասցրել շրջակա միջավայրին, օգոստոսի 24-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամակահատվածում հավաքված մի դրամների գումարը կուղղվի հենց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շրջակայքում ծառատունկ իրականացնելուն»,-ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

Ընկերությունները կոչ են անում շարունակել վճարումները կատարել Idram հավելվածով, IDBanking.am հարթակով, Idram.am կայքով, IDBank-ի և Իդրամի տերմինալներով և հիշեցնում, որ ամեն ինչ սկսվում է մի դրամից։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում