Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է, որ օգոստոսի 6-ին, Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ վեցերորդ անգամ երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու դեմ բողոքի զանգվածային ցույցերի ընթացքում, բերման է ենթարկվել 633 մարդ: Միևնույն ժամանակ, ցուցարարների ընդհանուր թիվը հասել է 31 հազարի, նշում է գերատեսչությունը:
Մինչդեռ, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, ցուցարարների թիվը ակնհայտորեն գերազանցել է 100 հազարը: