Մամուլում հայտնվել է տեղեկություն, որ «Հայրենիք»-ՀՅԴ-ԲՀԿ կոնսոլիդացիա չի լինի, քանի որ ԲՀԿ-ն որոշել է առաջ գնալ միայնակ: Որքանով է տեղեկությունն իրական՝ պարզ կլինի ժամանակի ընթացքում, իսկ առայժմ որևէ կուսակցություն չի հայտարարել կոնսոլիդացիայի շուրջ աշխատանքը դադարեցնելու մասին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի և Gallup International ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի հետ: