Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

ԱՀԿ-ի առաջարկները պարտադիր չեն, եթե դրանք պարտադրելու նորմ է սահմանվում, դա անընդունելի է. Արարատ Մկրտչյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը

Նախօրեին խորհրդարանում «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր տարոն Սիմոնյանը հայտարարել է, որ ԱԺ-ում քննարկվող հակաճգնաժամային օրենսդրական փաթեթի մի դրույթը հակասում է Սահմանադրությանը այն մասով, որ հայաստանում պարտադիր են Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշումները: Նա նշել է, որ Հայաստանում օրենքից գերակա կարող են լինել միայն միջազգային պայմանագրերը, որը ստորագրել է Հայաստանը, իսկ միջազգային կազմակերպությունների որոշումները չեն կարող կիրառվել; Հայաստանում: Մենք պե՞տք է անվերապահ ընդունենք ԱՀԿ-ի ասածները, ընդհանրապես, կարգն ինչպիսի՞ն է այս հարցում:

Շատ ճիշտ է նշել հարգարժան պատգամավորը, որովհետև մենք և ՄԱԿ-ի անդամ ենք, և ԱՀԿ-ի անդամ, իսկ ԱՀԿ-ն էլ ՄԱԿ-ի ստորաբաժանումներից մեկն է, որը զբաղվում է առողջապահության բնագավառում հետազոտական, գիտական ուսումնասիրություններով և անդամ երկրներին խորհրդատվություն, տեղեկատվություն տրամադրելու, փորձագիտական ներուժ տրամադրելու ուղղությամբ: Մենք ԱՀԿ անդամ ենք, ամեն տարի մուծում ենք անդամավճար: ԱՀԿ-ի ցանկացած հայտարարություն, ցանկացած խորհրդատվական եզրակացություն, տրամադրվող տարբեր տեսակի աջակցությունները բոլորը զուտ խորհրդատվական բնույթ են կրել և կկրեն մեր երկրի համար: Դրանք պարտադիր չեն կատարման համար: Պարտադիր են միայն երկկողմանի կամ բազմակողմանի համաձայնագրերը, որոնք նաև Սահմանադրությամբ են ամրագրված, որ նման համաձայնագրերը կարող են վեր լինել մեր օրենսդրությունից: Իսկ ԱՀԿ-ի խորհրդատվությանը մենք կարող ենք ականջալուր լինել, կարող ենք և չլինել:

Այդ դեպքում ինչո՞ւ են ԱՀԿ-ի որոշումներն այդքան կարևորություն ունենում՝ հաշվի առնելով, որ ամեն ինչի դեպքում մատնանշում են ԱՀԿ-ն: Ընդհանրապես ո՞րն է բալանսը ԱՀԿ-ի և ազգային առանձնահատկությունների միջև:

ԱՀԿ-ն որոշում չի կայացնում, ԱՀԿ-ն լիազորություն ունի որոշում կայացնել միայն իր ներքին կառավարման խնդիրների հետ կապված: Այդ կառույցը կառուցվածք ունի, գլխավոր տնօրեն ունի, տարածաշրջանային կազմակերպություններ ունի՝ Եվրոպա, Աֆրիկա, Ամերիկա, Ասիա: Ներքին կառավարման վերաբերյալ իրենք որոշումներ են ընդունում, բյուջեներ են քննարկում և այլն: Բոլոր երկրների համար իրենց խորհրդատվությունը, եթե կոնկրետ տվյալ դեպքում ուսումնասիրություն չի կատարվել, հիմնվում է ներառելով ողջ աշխարհի իրավիճակը: Դրանք ընդհանրացված կարծիքներ են, տեղայնացված չեն: Մեր մասնագետների, մեր կառավարիչների հմտությունները պետք է լիներ դրանց լավագույնս տեղայնացնելը: Ասենք աֆրիկյան կամ ասիական տարածաշրջանի համար ԱՀԿ-ի խորհրդատվական առաջարկները կարող են ունենալ մի ելք կամ իրականացման որոշակի մեխանիզմ, իսկ ասենք ամերիկյան տարածաշրջանի համար ԱՀԿ-ի խորհրդատվություններն ու առաջարկները կարող են ներդրվել ու իրականացվել մի այլ կերպ: Այսինքն մենք իրոք պետք է տեղայնացնենք, համահունչ դարձնենք մեր օրենսդրությանը, և այդ խորհրդատվական կարծիքները կարող ենք հաշվի առնել, կարող ենք հաշվի չառնել: ԱՀԿ-ն ուղղակի համաշխարհային լավ փորձագիտական ներուժ ունի: Ինքը որպես կառույց շատ բյուրոկրատական ու ծանրաշարժ է, ինչպես ցանկացած միջազգային կառույց: ԱՀԿ-ն ճկուն ու արագ չեն իր արձագանքման գործողությունները: Բայց խորհրդատվական ներուժը համաշխարհային է և իրենց խորհրդատուները շատ բարձր պատրաստվածություն ունեն: Պետք է ականջալուր լինել, լսել, քննարկել և լավագույնս տեղայնացնել, համահունչ դարձնել մեր երկրի կարիքներին, առանձնահատկություններին և օրենսդրությանը: Դա մեր երկրի սուվերեն որոշումն է՝ ընդունել, թե չընդունել այդ առաջարկները, ղեկավարվել դրանցով, թե ոչ:

Այսինքն եթե ԱՀԿ-ի առաջարկները կատարելու պարտադրանքի դրույթ է ներառված առաջարկվող կարգավորումներում, դա պետք է հանվի: Եթե նման պարտադիր նորմ է սահմանվում, դա անընդունելի է և պետք է ականջալուր լինել պատգամավորի առաջարկին և հնարավորինս արագ հանել այն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում