Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

Իրենք ուզում են՝ Եվրոպա մտնող վարորդները վերապատրաստում անցած լինեն, օրենքները իմանան․ ինչի կհանգեցնեն ոլորտում խստացումները

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում նախատեսվում է փոփոխություն կատարել, համաձայն որի սահմանվել են  որոշակի դրույթներ՝ C, D, CE, DE C1E, D1E կատեգորիայով աշխատող թե՛ ներպետական, թե՛ միջպետական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների համար: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտարարել է, որ միջպետական ուղևորա և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները պետք է համապատախանեն որոշակի միջազգային պահանջների: Այդ կազմակերպությունները պետք է ունենան ֆինանսական կայունություն, բարի համբավ, ինչն ըստ եվրոպական պահանջների նշանակում է, որ վարորդները չպետք է ունենան շատ տուգանքներ, մեքենայություններում չպետք է ներգրավված լինեն։

«Այսպիսով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում մենք սահմանում ենք որոշակի դրույթներ՝ C, D, CE, DE C1E, D1E կատեգորիայով աշխատող թե ներպետական, թե միջպետական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների համար»,- նշեց Սիմոնյանը: Նրա խոսքով՝ այդ վարորդները պետք է անցնեն նախնական մասնագիտական որակավորման դասընթացներ, որոնք ավարտվելու են թեստավորմամբ: Այդ թեստավորումը հաջող անցնելու դեպքում վարորդները ստանալու են միջազգային որակավորման վկայականներ:

Այդ ամենից հետո, տվյալ վարորդները 5 տարին մեկ անգամ անցնելու են վերապատրաստում, ինչը նշվելու է միջազգային որակավորման վկայականում: Ծրագրի համաձայն, վարորդները պետք է տիրապետեն միջազգային տարբեր համաձայնագրերի սահմանակետերի անցման կարգերին, ինչպես իրականացնել սահմանափակ կարողություններով մարդկանց տեղափոխումը կամ բեռնում ու բեռնաթափում կատարել»,- ասել է փոխնախարարը:

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ նման պահանջ դրվել է «Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանս»-ի կողմից և Հայաստանը չի կարող չկատարել այդ պահանջը։ «Իրենք ուզում են, որ իրենց երկրներ մուտք գործող վարորդները վերապատրաստում անցնեն, հատուկ ուսուցում անցնեն, որ Եվրոպայում խախտումներ չանեն։ Պահանջը դա է, մենք չենք կարող դա քննարկել, կարող ենք անել թե ոչ։ Դա պահանջ է, որը պետք է անենք»,- ասաց Հերբերտ Համբարձումյանը։

1953 թվականի հոկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրված «Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի մասին» արձանագրությանը կամ խարտիային Հայաստանը միացել է  դեռևս 2003 թվականից։ Անդամակցությունը Եվրոպական կոնֆերանսին նախատեսում է քվոտաներ, որոնք հասնում են ՏՆԵԿ անդամ երկրին` 8-10 մլն դոլարի չափով:

Հարցին՝ մինչ այս պահը միջազգային բեռնափոխադրում կամ ուղևորափոխադրում իրականացնող մեր վարորդների կողմից ի՞նչ խախտումներ են իրականացվել, ի՞նչ մեքենայությունների մեջ են ներգրավված եղել, կամ եղել են թե ոչ, Հերբերտ Համբարձումյանը դժվարացավ պատասխանել, քանի որ նման ստատիստիկա չունեն։

«Շատ հնարավոր է, որ մեր վարորդը ոչ մի խախտում էլ չի անում, բայց քանի որ նրանց կողմից այդպիսի պահանջ կա, մենք չենք կարող չանել։ Չգիտեմ՝ մեր վարորդները խախտում արել են, թե ոչ։ Ես նման տվյալ չունեմ։ Բայց իրենք ուզում են, որ վարորդը լրիվ ուսում անցած լինի, համապատասխանի իրենց ստանդարտներին։ Իրենց պետք է, որ վարորդները լրիվ պատրաստված, օրենքները իմացած գնան այնտեղ։ Այսինքն լավ պատրաստված վարորդ գնա այնտեղ։ Չեմ կարծում, թե դա որևէ ազդեցություն կունենա բեռնափոխադրման որակի վրա, ի՞նչ ազդեցություն պետք է ունենա։ Պահանջ է, կատարում ենք»,- ընդգծեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը։

Ներպետական ուղևորափոխադրում իրականացնող վարորդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում նախ դժգոհեցին, որ նման պահանջներ են դրվում, բարդացնում, սակայն միևնույն ժամանակ հույս հայտնեց, որ սրանով քիչ թե շատ կբարձրացվի ներքին, ներպետական, ներքաղաքային ուղևորափոխադրումների որակը։ «Դե ուղևորները շատ են բողոքում վարորդներից, ինչ ասեմ, կարող ա սրանով մի բան փոխվի։ Ինչ ճիշտ ա ճիշտ ա, վարորդներ ունենք, որ սկի չպետքա վարորդ լինեն։ Ինչքան խստացնեն, էնքան լավ»,- ասաց ներքաղաքային ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վարորդը։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում