Մինսկի կենտրոնում ավարտվել է բողոքի երթը, որին ավելի քան 100 հազար մարդ է մասնակցել, հաղորդում է Tut.by-ը:
Մինսկում կիրակնօրյա իրադարձությունների ականատեսները հայտնել են, որ բողոքի բազմահազարանոց ցույցերի մասնակիցների զանգվածային ձերբակալություններից հետո «ամենաթողություն» է սկսվել ուժայինների կողմից:
Այսպես, քաղաքացիական հագուստով և դիմակներով տղամարդիկ կոտրել են սրճարաններից մեկի ապակե դռները, որպեսզի այնտեղից դուրս բերեն հանրահավաքի մասնակիցներին:
Դաժան ձերբակալություններ են տեղի ունեցել նաև Չեբոտարյովի փողոցում: Առնվազն մեկ մարդու ստիպված են եղել պատգարակով տեղափոխել բժշկական մեքենա: