Thursday, 28 03 2024
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել

ԲՀԿ-ն եթե բողոք ունի, պետք է ՀՀԿ-ին ներկայացնի՝ ինչո՞ւ է միայն ինքը պատժվում ընտրակեղծարարության համար

Խորհրդարանում և արտախորհրդարանական դաշտում իրենց ընդդիմություն համարող ուժերը խոստանում են թեժ աշուն։ Հանրահավաք անցկացնելու առաջին հայտը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ կրթական թեմայով, մյուսների առաջ քաշած պահանջներն էլ ավելի խիստ են՝ ընդհուպ վարչապետի ու ամբողջ կառավարության հրաժարականը։ Այս օրակարգի շուրջ որոշ մանր կուսակցություններ արդեն իսկ միավորվել են, քաղաքական հանդիպումներ են անցկացնում։

Ի՞նչ պետք է անեն այն ուժերը, որոնք եղել են հեղափոխությանը մասնակից, բայց այժմ որոշ հարցերի շուրջ տարակարծություններ ունեն իշխանությունների հետ։ Վերջիններս երկընտրանքի առաջ են՝ կա՛մ կանգնել այս փուլում իշխանությունների կողքին, կա՛մ այսպես ասած «ջուր լցնել» նախկինների ջրաղացին՝ կիսելով նրանց կուսակցությունների ու քաղաքական ուժերի պահանջներն ու գործողությունները։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ նման ուժերը չեզոք չեն մնա այս իրավիճակում.«Կարծում եմ, որ իրենք կունենան իրենց մասնակցությունը քաղաքական կյանքում, դիմադրելու են այն քաղաքական ճնշումներին, որը փորձում են այսօրվա կառավարության դեմ գործադրել։ Ձևավորվելու է հակադրություն ոչ միայն իշխող կուսակցության կողմից, այլ հեղափոխության արժեքներին, սահմանադրական կարգին հավատարիմ ուժերի կողմից նույնպես։ Այդ ուժերը որևէ քաղաքական շահ չեն ունենալու, որովհետև հասկանալի է, որ իշխող քաղաքական ուժի հետ տարաձայնությունները բավականին լուրջ են. դա տեսանելի փաստ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը մեջբերեց «Կովկաս-բարոմետր» ընկերության կողմից ներկայացված սոցհարցումները՝ մարտի առաջին երկու շաբաթվա ընթացքում. «Այդ հարցման տվյալները վկայում են, որ հասարակության մեծամասնությունը՝ 70 տոկոսից ավել մարդիկ համարում են, որ մեր երկրի զարգացումը կատարվում է ճիշտ ուղղությամբ։ Նրանք, ովքեր փորձում են այսօր իշխող կուսակցության դեմ մոբիլիզացիա կազմակերպել, կարող ակնկալել այն մյուս 25-30 տոկոսի աջակցությունը, ով ի սկզբանե չէր ընդունել հեղափոխության արժեքները, ով ի սկզբանե համարում էր, որ կոռուպցիոն ռեժիմի գոյությունը հարմար ու կոմֆորտ միջավայր է։ Այդպիսիք իհարկե կան մեր հասարակության մեջ, բայց որքանո՞վ է այդ կերպարը պատրաստ դուրս գալ փողոց, զրկանքներ կրել, ջանքեր ու ներուժ ներդնել այդ ամենի մեջ՝ դա ինձ համար հարցական է։ Ես չեմ կարծում, որ այսօր կարող են լինել այնպիսի  նվիրյալներ, որոնք դուրս կգան  պայքարելու, որպեսզի մեր երկրում կոռուպցիան վերականգնվի, նորից վերադառնա քրեական օլիգարխիան։ Քիչ հավանական եմ համարում, որ առհասարակ որևէ երկրում  հնարավոր է նման հարցերի շուրջ քաղաքական մոբիլիզացիա իրականացնել»։

Նրա խոսքերով՝ հասկանալի է, որ կան քրեական հետապնդումներ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի նկատմամբ, մեղադրանք է առաջադրվել, որ ինքն է եղել ընտրակաշառք բաժանող քաղաքական կուսակցությունը երկրում, բայց նաև պարզ է, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը մոգական կերպով դուրս են մնում պատասխանատվությունից. «Ստացվում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխին են իշխանությունները մտադիր ջարդել՝ զանգվածային ընտրակաշառքների համար։ Ասել, որ ԲՀԿ-ի նկատմամբ մոտեցումը լիովին արդար է՝ այդպես չէ, բայց ես չեմ կարծում, որ այս հատվածական, սելեկտիվ արդարադատության պայմաններում հնարավոր կլինի հանրային լայն զանգվածներին մոբիլիզացնել՝ պնդելով, որ սա անարդար է։Բոլորը գիտեն, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անթաքույց զբաղվել են այդ գործունեությամբ երկար տարիներ շարունակ բազմաթիվ ընտրություններում, ու այդ հարցի շուրջ  չեմ կարծում,թե մարդիկ գտնվեն, որ դուրս կգան փողոց ու կասեն՝ այո՛ ընտրակաշառք բաժանելը ճիշտ է, ընտրությունները կեղծելը ճիշտ է։ Հասկանալի է, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն այսօր անձեռնմխելի են, «Իմ քայլը» դաշինքը նույնիսկ քաղաքական գնահատական չի կարողանում տալ իրենց կառավարման հետ կապված, բայց նախորդ ռեժիմի մյուս քաղաքական մասնակիցներին հնարավոր է, զոհաբերում են բոլոր այն մարդկանց, ովքեր սատարում էին այն ժամանակվա ռեժիմին ու շինծու ընտրություններին։ Իրենց համար կոմֆորտ էր, երբ հարցնում էիք՝ ընդդիմությու՞ն էինք, ասում էին՝ ո՛չ այլընտրանք ենք։ Հիմա իրենք նույնպես ալտերնատիվ են, ՀՀԿ-ն պետք է գնար բանտ, լուծարվեր, մեղադրանք ներկայացվեր, որ ընտրակաշառք բաժանող ու ընտրություն կեղծող կուսակցություն է, բայց բանտ գնում է նրա ալտերնատիվը՝ ԲՀԿ-ն»։

Ըստ Ղուկասյանի՝ անարդարություն եթե կա, ապա ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև է.«Իրենք պետք է իրար դեմ հանրահավաքներ անեն։ Եթե ԲՀԿ-ն ինչ-որ բանից դժգոհ է, պետք է Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ բողոք անի ու պահանջի, որ իրենց երկուսին հավասար պատժեն, ոչ թե մեկին պատժեն, մյուսին՝ ոչ։Այս ամենն իհարկե , ըստ իս, չի կարող դառնալ քաղաքական թրենդ, քաղաքական կոնֆլիկտի հիմք։ Կոնֆլիկտը նախորդ ռեժիմի բաղադրիչների միջև է ու հասարակությունն այստեղ անելիք չունի»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում