Սեպտեմբերի 6-ին Բելառուսում հարյուրավոր մարդիկ են բերման ենթարկվել բողոքի ցույցերի ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովային:
Այս պահի դրությամբ բերման ենթարկվածների ճշգրիտ թիվն անհայտ է, այն կհրապարակվի երկուշաբթի օրը, նշել է գերատեսչության ներկայացուցիչը: Ցուցարարները բերման են ենթարկվել չարտոնված զանգվածային միջոցառումների մասնակցելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մինսկի Անկախության պալատի մոտ ավարտվել է բազմահազարանոց բողոքի ակցիան: