Wednesday, 24 04 2024
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Փոքրամասնական թերթերի ազատությունը չպիտի մնա ստվերի տակ. Արա Գոչունյան

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, մեկնաբանելով Թուրքիայի կառավարության՝ հայկական «Ակօս», «Նոր Մարմարա», «Ժամանակ» թերթերին ֆինանսապես աջակցելու մտադրությունը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց, որ «դա օժանդակություն չէ ու այս պահի դրությամբ դեռ վաղ է դրա մասին խոսելը»:

«Նախընթաց է ձևավորվել, որ պետական լծակների պաշտոնական հայտարարությունները որպես գովազդ տրվում են տպագիր մամուլին: Հանրապետական շրջանում կար մի ժամանակ, որ համահավասար ձևով այդ գովազդները երկրի փոքրամասնությունների թերթերին էլ էին տրամադրվում, բայց շուրջ 30 տարի է, ինչ դա ընդհատվել է»,- ասաց Ա. Գոչունյանը՝ նշելով, որ ներկայում կա մտադրություն, որ առանձին գերատեսչության կողմից տրվող այդ գովազդները տրվեն նաև փոքրամասնական թերթերին, ընդ որում՝ հարցը չի վերաբերում միայն հայկական թերթերին:

Նրա խոսքով, մի քանի օր առաջ փոքրամասնությունների ղեկավարները համապատասխան գերատեսչության ղեկավարի մոտ հրավիրվել են խորհրդակցության, ով լսել է փոքրամասնական թերթերի ղեկավարներին և ասել, որ «այդ մոտեցումների լույսի տակ պիտի կողմնորոշվեն՝ այդ գովազդները երկրի փոքրամասնական թերթերում պիտի դրվե՞ն, թե՞ ոչ»:

Հարցին, թե արդյոք սա Թուրքիայի կողմից Եվրամիությանը հաճոյանալու ձև չէ, Արա Գոչունյանը պատասխանեց, թե սա այն խնդիրը չէ, որ դասվի Եվրամիության առջև Թուրքիայի ստանձնած պարտավորությունների թվին, այլ առնչվում է ավելի շատ երկրի դեմոկրատացման գործընթացներին: «Թուրքիայում մամուլի ազատության, բազմակարծության խնդիրները օրակարգային են: Այդ ամբողջի մեջ, բնականաբար, երկրի փոքրամասնությունների մամուլի հետ այսպիսի աշխատանքը սերտացնելու պատրաստակամությունը պետք է դիտարկել դրական դիվիդենտներ ապահովելու տեսանկունից»,- ասաց նա՝ նշելով, որ խնդիրը պետք է դիտարկել այս հարթության վրա:

«Պետք է այնպիսի եզրեր գտնել, որ փոքրամասնական թերթերի ազատությունը չմնա ստվերի տակ»,- ասաց նա՝ վերջնական ոչ մի բան չկա այս պահին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում