Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայրենասիրության մասին խոսքերն ու գները՝ առաջնագիծ Արցախում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է, որ ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գործադիր տնօրենին և քննարկել են Արցախում ինտերնետի և բջջային կապի գինը նվազեցնելու հարցը: Արցախի նախագահը հավաստիացնում է, որ մինչև 2022 թվական Արցախում լինելու է այն գնային մակարդակը, որը կա Հայաստանում: Արցախցիների համար դա կլինի իսկապես ողջունելի լուր, և ոչ միայն նրանց, այլ նաև հայաստանցիների համար, որոնք հաճախ են կապվում Արցախում իրենց բարեկամների, ընկերների հետ, կամ աշխատանքային, գործնական նպատակով են կապվում Արցախի հետ հաճախ, կամ ունեն այնտեղ ծառայող որդի և ամուսին: Բանն այն է, որ տարիներ շարունակ գործում են չափազանց բարձր գներ, որոնք ուղղակի հարվածում են թե՛ Արցախում ապրողների, թե՛ նաև հաճախակի կապվող հայաստանցիների գրպանին: Հիշարժան է, թե ինչպես գները էապես նվազեցին Ապրիլյան քառօրյայի օրերին միայն, հետո թեև վերադառնալով գրեթե ելման դիրք: Անկասկած է, որ պատասխանատվությունն այստեղ քաղաքական է և այն հնարավոր չէ դնել տնտեսվարողների վրա: Նրանք իրենց բիզնեսն են անում՝ ըստ այն պայմանների, որ ապահովվում է վարվող պետական քաղաքականության շնորհիվ:

Ըստ այդմ, քաղաքական որոշման և պայմանների հարց պետք է լիներ միջավայրի փոփոխությունը, որտեղ բիզնեսն էլ կփոխի իր վարքագիծը: Մեծ հաշվով, այն, ինչ ներկայումս փորձ է արվում անել Արցախի քաղաքական ղեկավարության մակարդակով, անկասկած համոզվածությամբ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հարկ եղած դեպքում ցուցաբերելու է համարժեք քաղաքական աջակցություն: Այդ իրավիճակը հերթական անգամ ի ցույց է դնում այն մսխող, յուրացնող համակարգի բնույթը, որ եղել է և կառավարել Հայաստանում մինչև հեղափոխությունը, և որի բարձրաստիճան ներկայացուցիչները այսօր առավոտից երեկո խոսում են մեծ հայրենասիրական և ազգային կատեգորիաներից և հանձնարարում են խոսել իրենց, այսպես ասած, համակիրներին: Դա այն դեպքում, երբ տարիներ շարունակ չեն ապահովել տարրական բաներ, ինչպիսին, օրինակ, փաստացի առաջնագծում ապրող և աշխատող արցախցիների համար որոշակի հիմնարար տնտեսական պայմաններ, այդ թվում՝ կապի և հեռահաղորդակցության առումով: Այն դեպքում, երբ խոսքը ընդամենը մոտ 150 հազար բնակչություն ունեցող Արցախի տնտեսական կենսապայմանների ապահովման, կացութաձևի մասին է, որտեղ միանգամայն հնարավոր էր ստեղծել ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային օրինակելիության միջավայր, համակեցության և կենսագործունեության մեխանիզմ և տրամաբանություն, որն ի ցույց կդներ հայրենասիրությունը գործնական ու քաղաքական կամքի առարկայական դրսևորման տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում