Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

«Նախորդ բոլոր նախագահներն էլ լռել են՝ Լևոնից սկսած, Սերժիկով վերջացրած․ ժամանակն է համարժեք պատասխան տալու Թուրքիային»

«Ժամանակն է համապատասխան ձևով արձագանքելու, և Հայաստանը հենց դա է անում: Եթե Հայաստանը նման բան չաներ՝ հաջորդ առիթի դեպքում Թուրքիան նորից կսպառնար։ ժամանակն է, որ համարժեք պատասխան տանք: Ի՞նչ տվեց անընդհատ զիջելը»:

Այն, որ հայերի և թուրքերի միջև պատմաքաղաքական և շատ խորը արմատներ ունեցող հայտնի խնդիրներ ու կնճռոտ հարցեր կան, երևի թե մեծ գաղտնիք չէ մեր տարածաշրջանում ապրող և մեր տարածաշրջանով հետաքրքրվող որևէ մեկի, առավել ևս՝ հայերիս համար՝ անկախ նրանից՝ հարցի մասնագետ ենք, թե ոչ։ Այն, որ այդ չհարթվող խնդիրների պատճառով ժամանակակից Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները ավելի քան 100 տարի մնում են լարված, ավելի ճիշտ՝ նորմալ միջպետական հարաբերություններ, որպես այդպիսիք, չկան էլ, կրկին հանրահայտ փաստ է՝ ինչպես և այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու նշված խնդիրների հաղթահարումը մնում է թե՛ Հայաստանի արտաքին քաղաքականության և թե՛ առհասարակ մեր տարածաշրջանի անվտանգության և կայունության հիմնական առաջնահերթություններից մեկը։ Իսկ վերջին շրջանի տարածաշրջանային զարգացումներն ու Թուրքիայի նախագահ Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունը, կարծես թե, միայն ու միայն հեռացնում են մեզ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և վերջապես տարածաշրջանային խաղաղության ու համերաշխության հասնելու հեռանկարից։

Հայ-թուրքական առճակատման դաշտը ընդլայնվում է

Ասելով հայ-թուրքական հիմնախնդիրներ՝ բնականաբար, առաջին հերթին նկատի ունենք Օսմանյան տիրապետության տարիներին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված մեծագույն հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը, որը Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության կառավարությունը մինչ օրս չի ճանաչել, իսկ այսօրվա ղեկավարությունը՝ Էրդողանի վարչակազմը, ոչ միայն շարունակում է ժխտողականության քաղաքականությունը, այլև դատելով վերջին տարիների ապրիլքսանչորսյան հայտարարություններից՝ նույնիսկ սկսել է արդարացնել այդ մեծ ոճիրը՝ մի ողջ ազգի կազմակերպված սպանդը։ Թուրքիայի ղեկավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում այսպիսի գնահատականով է բնորոշել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2019 թ․ ապրիլի 24-ին մեկնաբանելով նույն օրը Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից արված հայտարարությունը։

Եվ եթե մինչև վերջերս Երևանի և Անկարայի միջև քաղաքական լարվածություն, դիվանագիտական «փոխհրաձգություններ» էին լինում հիմնականում Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի շուրջ, ապա վերջին շրջանում, երբ Երևանում նստող նոր վարչակազմը սկսել է քայլեր ձեռնարկել ակտիվացնելու երկրի արտաքին քաղաքականությունը մի շարք ուղղություններով, այդ դաշտն ընդլայնվել է՝ ընդգրկելով Մերձավոր ու Միջին Արևելքի, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի մի շարք բարդ հիմնախնդիրներ, օրինակ՝ սիրիական ճգնաժամը, Լիբանանի իրադարձությունները, թուրք-հունական կոնֆլիկտը և այլն։

Հայաստան-Հունաստան Կիպրոս առանցքը՝ ընդդեմ Թուրքիայի

2019 թ․ հունիսի 4-ին Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը հայտարարեցին երեք երկրների միջև եռակողմ գործընկերություն հաստատելու որոշման մասին, և այս եռակողմ համագործակցության ձևավորումից հետո Հայաստանը ակտիվ քաղաքական, դիվանագիտական աջակցություն է ցույց տալիս բարեկամ Հունաստանին և Կիպրոսին՝ հատկապես Թուրքիայի հետ կապված հարցերում։ Այդպես եղավ նախորդ տարի, երբ Թուրքիան ոտնձգություններ էր անում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու նկատմամբ, այդպես եղավ ս․ թ․ օգոստոսին, երբ թուրքական նավերը սեյսմիկ հետազոտություններ սկսեցին Հունաստանի հետ վիճելի ջրային տարածքներում, ինչի հետևանքով կտրուկ սրվեցին երկու դարավոր հակառակորդների՝ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները։

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Երևանը ուշադիր հետևում է Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և վերահաստատելով Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին՝ կոչ է անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները: Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը ավելի քան կտրուկ էր՝ «Հայաստանը չափն անցնում է՝ իր աշխարհագրությունից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու հավակնություն ցուցաբերելով»։

Հայաստանը կմիանա՞ հակաթուրքական դաշինքին

Չմոռանանք, իհարկե, որ այս միջադեպին նախորդել էին հուլիսյան բախումները հայ-ադրբեջանական սահմանին, Անկարայի անվերապահ աջակցությունը «եղբայրական» Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը և ագրեսիվ կեցվածքը Հայաստանի նկատմամբ, ինչը, բնականաբար, անարձագանք չմնաց Երևանում և ստացավ համարժեք պատասխան։ Բանն արդեն հասել է նրան, որ Թուրքիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետության (!) պաշտպանության նախարարը ի լուր աշխարհի հայտարարում է, որ Թուրքիան հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կողմ է՝ Ադրբեջանի կողմից։

Ընդհանրապես, Էրդողանի այս ագրեսիվ վարքագիծն ու նեոօսմանիստական նկրտումները, կարծես թե, ոչ միայն մեզ, այլև շատերին են հոգնեցրել թե՛ Մերձավոր ու Միջին Արևելքում, թե՛ Արևելյան Միջերկրականում և թե՛ նույնիսկ Հյուսիսային Աֆրիկայում, և դրա բնական արտահայտություններից մեկն այն է, որ Էրդողանի վարչակազմի հետ խիստ լարված հարաբերություններ ունեցող Եգիպտոսը հայտարարում է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողություններին դիմակայելու նպատակով Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի հետ համատեղ հակաթուրքական դաշինք ստեղծելու մասին։

Եվ այս համատեքստում հետաքրքիր է՝ Հայաստանը կմիանա՞ Թուրքիայի դեմ ձևավորվող մեծ դաշինքին։ Առհասարակ արժե պարզել ու հասկանալ որքանո՞վ է նպատակահարմար Էրդողանի ագրեսիվ Թուրքիայի հետ լայն քաղաքական առճակատման գնալը տարածաշրջանային մակարդակով և ի՞նչ ռիսկեր է պարունակում նման կեցվածքը։ Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ Երևանն այլևս հույս չունի, որ հնարավոր է հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ «առանց նախապայմանների», և սկսել է ավելի իրատեսորեն նայել ներկա քաղաքական իրողությանը՝ համարժեք պատասխան տալով Թուրքիայի, մեղմ ասած, ոչ այնքան բարյացկամ վերաբերմունքին: Գուցե սրանով նաև նոր հիմքեր են ստեղծվում Թուրքիայի հանդեպ հայկական նոր քաղաքականության ձևավորման համա՞ր:

Ժամանակն է, որ Հայաստանը համարժեք պատասխան տա Թուրքիային

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը հեռահար ինչ-որ ծրագրեր կամ քաղաքական խորը հաշվարկներ չի տեսնում Հայաստանի այս դիրքորոշման, մասնավորապես՝ Հունաստանին ու Կիպրոսին աջակցություն հայտնելու և Թուրքիայի գործողությունները դատապարտելու մեջ: Ասում է՝ Թուրքիան անընդհատ, տեղի-անտեղի սպառնում է Հայաստանին, և Հայաստանն էլ վերջապես որոշել է համարժեք պատասխան տալ:

Միջազգային հակաթուրքական դաշինքին Հայաստանի միանալու անհրաժեշտություն Չաքրյանը չի տեսնում, ասում է՝ Հայաստանը ընդամենը իր աջակցությունն է հայտնել, բայց ամեն դեպքում շեշտում է, որ նախկին ղեկավարների զիջողական ու անողնաշար քաղաքականությունը՝ Թուրքիայի հետ կապված լինի, թե Լեռնային Ղարաբաղի, անպայման պետք է վերանայվի։

«Նախորդ նախագահների ժամանակ բոլորն էլ լռել են՝ Լևոնից սկսած, վերջացրած Սերժիկով: Կարծում եմ՝ ժամանակն է համապատասխան ձևով արձագանքելու, և Հայաստանը հենց դա է անում: Եթե Հայաստանը նման բան չաներ՝ հաջորդ առիթի դեպքում Թուրքիան նորից կսպառնար, որ «մենք Ղարաբաղի թիկունքում ենք, Ադրբեջանին մենակ չենք թողնի», և այլն: Ընդ որում, 1991 թվականից նույն բաները անընդհատ ասում են, չեն էլ ձանձրանում, որևէ հաջողության էլ չեն հասել», – «Առաջին լրատվական»-ի զրույցում ասաց թուրքագետը՝ հիշեցնելով, որ թեև ղարաբաղյան պատերազմի տարիներին Թուրքիան սպառնում էր Հայաստանին, բայց ռուսական բանակի մարշալ Շապոշնիկովը այդ սպառնալիքներից հետո հայտարարել է, որ եթե Թուրքիան հարձակում գործի Հայաստանի վրա՝ դա կլինի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-Ռուսաստան բախումը:

«Այդ օրվանից ընդամենը հայտարարում են, բայց գործնական քայլերի մինչև հիմա չեն դիմել: Եղել է, որ ֆինանսական օգնություն են հատկացրել Ադրբեջանին, կամավորներ՝ գրոհայիններ են գործուղել, հատուկ նշանակության զորքերում ծառայող զինվորներ են Ադրբեջան գործուղել: Երբ մերոնք ազատագրեցին Խոջալուն՝ այնտեղ թուրքական կամավորներից կային տեղակայված: Ադրբեջանցի «եղբայրների» հետ զենքը շպրտել և մեր զինվորների բացած միջանցքով թողել-փախել են»:

Ու չնայած հուլիսյան դեպքերից հետո և ընթացքում Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության արած ագրեսիվ հայտարարություններին, Ադրբեջանին Թուրքիայի անվերապահ աջակցություն հայտնելուն և հուլիսյան մարտերից օրեր անց Ադրբեջանի տարածքում թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմանը, որից հետո Երևանում որոշ մտավախություններ առաջացան, որ Թուրքիան գուցե իսկապես փորձի ինչ-որ պահի ռազմականապես միջամտել հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, այդուհանդերձ, Հակոբ Չաքրյանը համոզված է, որ Թուրքիան չի համարձակվի ռազմական ոտնձգության դիմելու Հայաստանի հանդեպ: Անկարայի այդ ագրեսիվ հայտարարությունները, փորձագետի խոսքերով, անճարակարության նշան է:

«Ոչնչով չի կարողացել օգնել, Ադրբեջանը հերթական պարտությունն է կրել, ընդ որում՝ խայտառակ: Երբ դու ասում ես՝ «Թուրքիան մշտապես ադրբեջանցի եղբայրների կողքին է», ու Ադրբեջանը պարտվում է, ապա միջնորդավորված պարտություն ես կրում Հայաստանից նաև դու, այսինքն՝ տվյալ դեպքում Թուրքիան»:

Թուրքիային թույլ չեն տա միջամտել ղարաբաղյան պրոցեսին

Իսկ ղարաբաղյան բանակցային գործընթացի մեջ նրան թույլ չեն տա խցկվել ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երեք երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Եվ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին, որ «բանակցողների կազմը փոխելու փորձերը անընդունելի են համանախագահների համար», ամենայն հավանականությամբ հասցեագրված էր հենց Թուրքիային:

«Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հակասում է Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, հետևաբար՝ նաև Եվրամիության հարավկովկասյան քաղաքականության տրամաբանությանը: Այսինքն՝ Հայաստանի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումը խոչընդոտ է դարձել Եվրամիության ու ԱՄՆ-ի հարավկովկասյան քաղաքականության տրամաբանությանը», – ասում է Չաքրյանը:

Թուրքիան տարածաշրջանում հայտնվել է մեկուսացման մեջ

Ինչ վերաբերում է Թուրքիայի ընդհանուր տարածաշրջանաբյին նկրտումներին՝ թուրքագետը ընդգծեց, որ Թուրքիան, չնայած իր գործադրած ջանքերին, ձախողվել է թե՛ Լիբիայում, թե՛ Սիրիայում և տարածաշրջանում հայտնվել է լիակատար մեկուսացման մեջ: Հատկապես Լիբիայում Թուրքիայի վարած քաղաքականության մասին Հակոբ Չաքրյանն ասում է, որ այն ամբողջությամբ ձախողվել է, քանի որ հյուսիսաֆրիկյան այս անկայուն երկրում իրար դեմ հակամարտող երկու կողմերը՝ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջը և Լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարը համաձայնության են եկել և ՄԱԿ-ի միջնորդությամբ օգոստոսի վերջերին զինադադար են կնքել, որից հետո Սարաջը, որին աջակցում էր Թուրքիան, հայտարարել է, որ ինքը ստիպված է եղել համագործակցել Էրդողանի իշխանությունների հետ, այլապես չէր համագործակցի: Դրանից հետո էլ Սարաջը պաշտոնից ազատել է ներքին գործերի նախարարին՝ այն անձնավորությանը, որն անվերապահորեն հովանավորվում էր Անկարայի կողմից:

«Այսինքն՝ Թուրքիայի և Տրիպոլիի միջև ստորագրված տնտեսական ջրային գոտու պայմանագիրը դարձել է, փաստորեն, ինքնըստինքյան ի չիք: Այսինքն՝ Լիբիայում վարած քաղաքականությունը կատարելապես ձախողվել է: Նույնը կարելի է ասել Սիրիայի քաղաքականության մասին: Այդ նույնպես ձախողվել է: Ելնելով դրանից՝ Թուրքիան տարածաշրջանում բացարձակ մեկուսացվել է. Սիրիայում, Եգիպտոսում, Իսրայելում դեսպանություն չունի: Հետո սրանք գումարել էին Արևելյան Միջերկրականի բնական գազի ֆորում, որին Հունաստանից, Կիպրոսից, Եգիպտոսից, Լիբանանից և Իսրայելից զատ՝ հրավիրվել են Պաղեստինի և Հորդանանի էներգետիկայի նախարարները: Մի խոսքով՝ որևէ հաջողություն չի արձանագրվել՝ չհաշված տարածաշրջանային երկրների կողմից մեկուսացումը: Թուրքիան գիտի, որ ինքը չի կարող դառնալ տարածաշրջանային գերտերություն:

Որպեսզի նա կարողանա դառնալ տարածաշրջանային գերտերություն, որն իր վաղեմի երազանքն է, տարածաշրջանի երկրները նրան պետք է ընդունեն որպես առաջնորդի: Արաբական երկրները դա չեն անի:  Ընդհակառակը՝ Եգիպտոսը և նույնիսկ Սաուդյան Արաբիան Արևելյան Միջերկրականի ճգնաժամի հարցում Հունաստանին են պաշտպանում: Եգիպտոսը, Կիպրոսից զատ, նաև պայմանագիր է ստորագրել Հունաստանի հետ: Այնուհետև այդ պայմանագրին միացել են Իսրայելն ու Լիբանանը:

Ինչպես արդեն ասացի՝ Սիրիայում, Եգիպտոսում և Իսրայելում Թուրքիան դեսպան չունի, այսինքն՝ նրան չեն աջակցում նույնիսկ արաբական երկրները, որոնք իսլամական են՝ ինչպես և Թուրքիան, ընդ որում՝ սուննի են: Եվ, այդուհանդերձ, նրանք նախապատվությունը տալիս են Հունաստանին և Կիպրոսին: Մի խոսքով՝ Թուրքիայի ագրեսիվ կեցվածքն էլ պայմանավորված է լիբիական և սիրիական քաղաքականությունների ձախողման, ինչպես նաև Արևելյան Միջերկրականում օտարման և տարածաշրջանում մեկուսացման հետ: Այլ անելիք չունի, քան ագրեսիվ կեցվածք դրսևորել, դրա համար էլ դա է անում: Թե չէ՝ նրան առանձնապես շատ բանի տեղ չեն դնում: Եվ զարմանալին այն է, որ Թուրքիան չի ուզում հաշտվել այն դերի հետ, որ որոշումների կայացման մեխանիզմում՝ Սիրիայում լինի, թե Լիբիայում, ինքը տեղ չունի: Այսինքն՝ ինքը առանցքային դերակատար չէ, ընդամենը կողմնակի դերակատար է: Սիրիայում գլխավոր դերակատարներն ովքե՞ր են. Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ռուսաստանը: Լիբիայում էլ Եվրամիության երկրներն են, նաև Եգիպտոսի գլխավորությամբ՝ արաբական և տարածաշրջանային մյուս երկրները»:

Մինչ օրս անընդհատ լռել ենք այդ քաղաքականությունը չի արդարացրել

Վերադառնալով Հայաստանին՝ թուրքագետ Հակոբ Չաքրյանը ասում է, որ նոր կառավարությունը, օրինակ, դատապարտելով Թուրքիայի նախորդ տարվա ռազմական ագրեսիան Սիրիայի նկատմամբ՝ «խաղաղության աղբյուր» կոչված ռազմական օպերացիան, Մերձավոր Արևելքում ակտիվ քաղաքականություն վարելու հայտ է ներկայացնում:

«Մինչև օրս անընդհատ լռել են մերոնք: Այսինքն՝ Լևոնը լինի, Ռոբերտը, թե Սերժիկը, ինչ ասել են՝ «հա» է ասել: Ռուսները կասեն, Եվրամիությունից կասեն, թե Միացյալ Նահանգներից՝ բոլորին «հա» են ասել: Այս քաղաքականությունը չի արդարացրել մինչև հիմա: Հաղթելով հանդերձ՝ պարտվողի դերում ենք հանդես եկել», – ընդգծում է մեր զրուցակիցը՝ շարունակելով. «Պետք է համարժեք պատասխանել Թուրքիային, մանավանդ որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալման հետ միասին Թուրքիայի նկատմամբ Հայաստանի հեղինակությունը աճում է: Միլիոններ է ծախսում տարեկան, ըստ պաշտոնական տվյալների՝ առնվազն 10 մլն դոլար: Երբ մի ամբողջ Թուրքիան՝ 84 միլիոնանոց, ՆԱՏՕ-ի երկրորդ խոշորագույն բանակն ունեցող երկիրը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, փաստորեն, ընկրկում է Հայաստանի առջև՝ այդ հնարավորությունը պիտի օգտագործել: Չպետք է լուռ նստել»:

Թուրքիայի հետ հարաբերություններ ունե՞նք, որ վատանան

Այս ամենն, իհարկե, հասկանալի է, և լավ է, որ վերջապես ժողովրդական աջակցություն ունեցող, լեգիտիմ կառավարությունը ինքնիշխանության և ազգային շահերին հետամուտ լինելու նշաններ է ցույց տալիս նաև արտաքին քաղաքականության մեջ: Առավել ևս՝ հակաթուրքական որևէ գործողություն՝ մենք անենք, թե այլ պետություններ և ուժեր, միշտ էլ հանրային մեծ աջակցություն է ստանում և ցնծությամբ է ընդունում Հայաստանում: Բայց մյուս կողմից՝ որքանո՞վ են հաշվարկված ռիսկերը, արժե՞ արդյոք բաց առճակատման գնալ Թուրքիայի պես վտանգավոր պետության հետ: Դա չի՞ վատացնի առանց այդ էլ լարված հարաբերությունները Թուրքիայի հետ:

«Բայց հարաբերություն չունենք, որ վատանան: Ի՞նչ հարաբերություն ունենք, որ վատացնենք», – պատասխանեց Հակոբ Չաքրյանը:

Բայց չէ՞ որ Հայաստանի բոլոր կառավարող վարչակազմերն էլ, այդ թվում՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած Թուրքիայի ապակառուցողական պահվածքին, հայտարարել են, որ Հայաստանը պատրաստ է կարգավորել իր հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների: Նշանակում է՝ Երևանն արդեն կտրե՞լ է հույսը, որ դա երբևէ հնարավոր կդառնա, և հիմա արդեն Թուրքիայի կեցվածքին ու հռետորաբանությանը համահունչ կեցվա՞ծք է ցույց տալիս:

Հարցին մեր զրուցակիցը հետևյալ կերպ պատասխանեց. «Կարծում եմ՝ ժամանակն է, որ համարժեք պատասխան տանք: Ի՞նչ տվեց անընդհատ զիջելը: 1993 թվականի մարտից Թուրքիան սահմանը փակել է: Մինչ այդ բաց էր: Իսկ գիտե՞ք՝ ինչու էր բաց: Սկզբնական փուլում Ադրբեջանը, հարձակվելով Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի վրա, որոշակի հաջողություններ էր ձեռք բերել, բայց զգաց, որ մենք շրջադարձ մտցրեցինք պատերազմում հօգուտ մեզ, և իսկույն սահմանը փակեց: Այնտեղ անընդհատ զիջելով ինչի՞ ենք հասնելու: Մանավանդ Հայաստանի միջազգային հեղինակությունը Եվրոպայում՝ Եվրամիության երկրներում, անհամեմատ բարձր է, քան Թուրքիայինը, որն էլ՝ շնորհիվ Էրդողանի հոխորտանքների, անհաշվենկատ քաղաքականության կամ էլ՝ շնորհիվ հարաբերություններում դիվանագիտությանը նախապատվություն տալու փոխարեն հոխորտանքներին նախապատվություն տալու ցանցառության:

Մի բան էլ ասեմ: Նախորդ իշխանությունները ասում էին՝ այո՛, Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բայց ցեղասպանության ճանաչումը պարտադիր չէ: Իսկ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ հայերի ջանքերը խոչընդոտ չե՛ն դրա համար: Դա նշանակում է՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատեք մեզ հետ, թե չեք հաստատի, մենք, միևնույն է, հետամուտ ենք լինելու: Եվ դա իր արդյունքը տվել է: Անկախ այն բանից՝ Թրամփը վավերացրեց, թե ոչ, այնուամենայնիվ, ամերիկյան Կոնգրեսի՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի մակարդակով Միացյալ Նահանգները ճանաչել է արդեն Հայոց ցեղասպանությունը: Դա մեծ հաջողություն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում