Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Այս դրամահավաք-արշավն աննախադեպ է. 450-ից ավելի նվիրատու ունենք

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ «Առաջին լրատվական»-ը զրուցել է նախորդ շաբաթ տեղի ունեցած «Քեզ համար Լիբանան» խորագրով համերգի, ինչպես նաև «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» խորագրով դրամահավաք-արշավի շուրջ։

-Պարոն Արշամյան, նախորդ շաբաթ «Քեզ համար Լիբանան» խորագրով համերգ էիք կազմակերպել։ Ի՞նչ արդյունք գրանցվեց, որքա՞ն գումար է հավաքվել լիբանանահայերի համար նախաձեռնած դրամահավաք-արշավից։

-Այս պահին ունենք մոտավորապես 310,000 դոլարի հանգանակված գումար, համերգից առաջ 275.000 էր, այսինքն՝ 35000 հավելյալ գումար կա, բայց, կարծում եմ, կավելանա այս գումարը։

-Խոստումներ կա՞ն։

-Խոստումներ կան, թեև չեմ հրապարակի անուններ։ Համերգը, ինչպես գիտեք, Հանրային հեռուստատեսության նախաձեռնությունն էր, որոշեցինք այս համերգով մարդկանց կոչ անել դրամահավաքին մասնակցել։ Եվ այն ավելի շատ իրազեկման նշանակություն ուներ։ Հատուկ ուզում եմ շեշտել, որ սա հեռուստամարաթոն չէր։

Այս գումարները հիմնականում ուղղվելու են Լիբանանի հայ կրթական հաստատություններին, նրանց անձնակազմին՝ որպես ֆինանսական աջակցություն, ինչպես նաև Լիբանանի հայկական լրատվամիջոցներին որոշակի ֆինանսական աջակցություն կցուցաբերվի։ Քանի որ այլ կազմակերպություններ զուգահեռ դրամահավաքներ են իրականացնում, այդ թվում նաև Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդը, Անթիլիսի կաթողիկոսությունը, ՀՈՄՄ-ը, ՀԲԸՄ-ն, այնպես ենք արել, որ այս բոլորը չխառվեն իրար, այսինքն՝ մենք մեզ վրա վերցնում ենք դպրոցների անձնակազմին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը, և, կարծում եմ, որ շուտով Բեյրութի տուժած թե՛կրթական  հաստատությունները, թե՛ մշակութային կենտրոնները, թե՛եկեղեցիները և թե՛ պայթյունից վնասված տները կվերականգնվեն։

Նշեմ, որ երբ ամսի վեցին դրամահավաք սկսեցին, շեմը 200.000 էինք դրել, այդ շեմը հաղթահարելուց հետո նոր շեմ դրեցինք՝ 300.000-ը, հիմա դրա շեմն էլ ենք անցել, այսինքն՝ երկու անգամ մեր դրած շեմը անցել ենք։

-Ո՞ր համայնքներն են ավելի ակտիվ աջակցում լիբանանահայերին։

– Արցախի ժողովրդից ունենք 10 մլն դրամ հանգանակություն եղավ, մեր տեղական մարմիններն են ակտիվ մասնակցություն ցուցաբերել, օնլայն դոնորները 450 հոգուց ավելի են միայն հիմնադրամի կայքով, նաև մեր տեղական մարմինների մի մասը շատ ակտիվ մասնակցություն ցուցաբերեց, Ֆրանսիայի տեղական մարմինները 82.000  եվրո, ի դեպ, Ֆրանսիայից շուրջ 400 նվիրատու ունենք, Շվեյցարիայի տեղական մարմինը շուրջ 16 000 եվրո, Բրազիլիայի տեղական մարմինը՝ 5000, Բրազիլիայից նաև մեր հոգաբարձուների խորհրդի անդամ տիկին Հիլդա Բուրմայանը 20.000 դոլար է նվիրաբերել, նաև բանկերն են ակտիվ մասնակցություն ցուցաբերել, այդ թվում՝ Արարատ բանկ, ԱրմՍՎԻՍԲԱՆԿ-ը, Հայ Բիզնես բանկը,  Ակբա բանկը, որի հետ ունենք ավելի խորը համագործակցություն, Գերմանիայի, Ամերիկայի, Հունաստանի տեղական մարմինները, ինչպես նաև Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը, այսինքն՝ տեղական մարմինների մեծ մասը շատ ակտիվ մասնակցել է դրամահավաքին, նաև մասնակցել է ԵՊՀ-ն։ Սա աննախադեպ էր այն առումով, որ օնլայն հանգանակությունների պատմության մեջ չենք ունեցել այսքան մեծ նվիրատուների քանակ, նախկին երկուսը 250-ի շուրջ էր, հիմա 450-ն ավել նվիրատու ունենք կայքում։

-Հայաստան ժամանած լիբանանահայերին այս գումարներից օժանդակություն ցուցաբերվելո՞ւ է, թե ոչ։

-Ոչ՛, սա այնտեղի համար է, հենց Լիբանանի մեջ հայ համայնքին օգնելու համար է։ Ւսկ ընդհանրապես կառավարութունը հիմա ծրագիր է մշակում, սփյուռքի հանձնակատարի գրասենյակը ծրագիր է մշակում, որը կհրապարակվի, և մարդիկ կհասկանան, թե ինչ հնարավորություններ կստեղծվեն իրենց համար, երբ որոշեն, որ Լիբանանից գալիս են Հայաստան։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում