Tuesday, 16 04 2024
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով

Խորհրդարանական ուշագրավ ընտրություններ՝ Վրաստանում. ինչպե՞ս են դիրքավորվելու հայերը Ջավախքում ու Թբիլիսիում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը (Վրաստան, Թբիլիսի):

– Պարոն Ստեփանյան, Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին, համապատասխան ակտն արդեն ստորագրել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Ընտրություններն այս անգամ առանձնահատուկ են նրանով, որ շատ կուսակցություններ են մասնակցության ցանկություն հայտնել. ինչպե՞ս կբնութագրեք իրավիճակն ընդհանուր առմամբ։

Նախընտրական արշավն արդեն իսկ սկսվել է Վրաստանում, կարող եմ նույնիսկ ասել, որ վաղուց է սկսվել։ Այս անգամ օրենսդրությունը թույլ է տալիս խորհրդարան անցնել այն կուսակցություններին, որոնք մեկ տոկոսից ավելի ձայն  կհավաքեն։ Սա որոշակիորեն անցումային շրջան է՝ խառը ընտրական օրենսգրքից դեպի համամասնական։ Մեզ մոտ վերջին անգամ կընտրվեն պատգամավորները մեծամասնական ու համամասնական կարգով, հաջորդ անգամ միայն համամասնական ընտրակարգ է լինելու։ Այս անգամ անցողիկ շեմն իջեցվել է մեկ տոկոսի, ինչն էլ բոլոր ակտիվ քաղաքական ուժերին դրդել է մասնակցելու ընտրապայքարին, ու այժմ ակտիվ նախընտրական արշավ է ընթանում։

– Թբիլիսիում ու Ջավախքում հայերն ի՞նչ կողմնորոշում ունեն։ Եվ ինչքանո՞վ է այդ դիրքորոշումը տարբերվում նախորդ տարիներից։

Եթե հիշենք, թե ինչ է եղել 25 տարի առաջ, ապա այն ժամանակ իշխող կուսակցությունը մոտ հարյուր տոկոս էր վերցնում Ջավախքում, հիմա՝ 60-70։ Դա խոսում է այն մասին, որ մարդիկ ավելի շատ ինֆորմացիա են ստանում տարբեր քաղաքական ուժերի մասին ու, ըստ այդմ, ընտրություն կատարում։ Այս անգամ ևս բացառություն չի լինի, որովհետև ինֆորմացիայի հասանելիությունը մեծացել է, վրացերեն լեզվի իմացությունը՝ ևս, ներքաղաքական կյանքի մասին ինֆորմացիայի տարածումը հայերենով ևս մեծացել է։ Ես չէի ասի, որ Ջավախքում հիմա բոլոր ուժերն ակտիվ պայքար են տանում, բայց հիմնական դերակատարները ակտիվ են, ուստի ես կասեի, որ պատկերը միապաղաղ չէ։

Թբիլիսիում ինֆորմացիայի հասանելիությունը ավելի մեծ է, մարդիկ ավելի շատ ինֆորմացիայի են տիրապետում ու ավելի լայն պատկերացում ունեն այս կամ այն քաղաքական ուժի գործունեության մասին։ Ես կասեի, որ Թբիլիսիում ընտրության հնարավորությունն ավելի լայն է, քան Ջավախքում, բայց Ջավախքում էլ որոշակիորեն իրավիճակ է փոխվել։

– Ձեր կարծիքով՝ հայերը քանի՞մանդատ կունենան խորհրդարանում։

– Վերը նշված փոփոխությունների հետ մեկտեղ ամբողջ Վրաստանում ընտրատարածքների խոշորացում է տեղի ունեցել, բայց Ջավախքում ինչպես եղել է, այնպես էլ կմնա՝ Նինոծմինդա ու Ախալքալաք։ Այնտեղ  կլինի մեկ մեծամասնական մանդատ, մեկ մարդ հնարավոր է  խորհրդարան անցնի իշխող  ուժի ցուցակով։ Ես չգիտեմ, թե իշխող ուժն ինչքանով  է տրամադրված, որ Թբիլիսիից ինչ-որ մեկն անցնի, բայց ինչ-որ մեկը կլինի ցուցակում։ Ընդդիմադիր ուժերի ցուցակում էլ կլինեն հայեր, բայց հարցն այստեղ այն է, թե որքանով անցողիկ տեղերում կլինեն նրանք։

– Իսկ ադրբեջանցիներն ինչպե՞ս են մասնակցելու ընտրություններին, հնարավո՞ր է  առանձին կուսակցությամբ։

– Վրաստանի օրենսդրությամբ արգելվում է կուսակցություն ստեղծել էթնիկական ու կրոնական հողի վրա հենվելով։ Հարցը ոչ միայն էթնիկական փոքրամասնություններին է վերաբերում, էթնիկական մեծամասնությունը ևս այդ հողի վրա հենվելով քաղաքական  կուսակցություն ստեղծել չի կարող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում