Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ասաց, որ սեփական կուսակցություն մտադիր չէ ստեղծել: «Այժմ մենք սոցիալական շարժում ունենք, և այս սոցիալական շարժման մեջ են բելառուսների մեծամասնությունը, ովքեր նոր և արդար ընտրություններ են ցանկանում»,- YouTube-ի իր բաժանորդների հարցին պատասխանեց քաղաքական գործիչը: Նա առաջարկեց հետաձգել նոր քաղաքական կուսակցությունների ստեղծումը:
Միևնույն ժամանակ, նա շեշտեց, որ իրեն ժամանակավոր առաջնորդ է համարում՝ «մինչև նոր և արդար ընտրությունների անցկացումը: Եվ ես մտադիր չեմ առաջադրվել երկրորդ քվեարկության դեպքում»: